Իրանի զորավարժությունը ռազմական զարգացում չէր ենթադրում․ ՀՀ-ն էլ զգում էր դրա կարիքը․ Կարեն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների, Ադրբեջան-Իրան առճակատման մասին Factor.TV-ն զրուցել է իրանագետ Կարեն Մկրտչյանի հետ։

— Սկսենք մի ուշագրավ տեղեկությունից․ Իրանի արտգործնախարարը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իրանն ակնկալում է, որ Ադրբեջանը արդյունավետ քայլեր կձեռնարկի իրանական բեռնատարների տարանցման խնդիրների լուծման ուղղությամբ։ Եվ խոսքը ենթադրաբար Գորիս-Կապան ճանապարհի մասին է։ Իրանում այդ ճանապարհն այլևս Հայաստանի մաս չեն համարո՞ւմ։

— Եթե նայենք միջազգային օրենսդրության, միջազգային իրավունքի տեսանկյունից, նրանք փորձում են այս տեսանկյունից ներկայացնել հարցը որպես տարածաշրջանային խնդիր, առաջին հերթին։ Բայց դրանով հանդերձ՝ իրանական կողմը, կարծում եմ, վերջին զորավարժությունների ընթացքով կարողացավ ցույց տալ իր դիրքորոշումը և հաստատուն կերպով ամրագրեց, որ այդ տարածքը, հատկապես Իրան-Հայաստան ճանապարհը կարևոր նշանակություն ունի Իրանի համար։

— Երբ կոմունիկացիաների բացման մասին խոսակցությունները նոր էին, Իրանում ոգևորություն կար։ Արդյո՞ք պահպանվում է նույնպիսի ոգևորվածություն։

— Զորավարժությունները, որ տեղի ունեցան Կասպից ծովում դեռևս սեպտեմբերի սկզբին Թուրքիայի մասնակցությամբ, հետո թուրք-ադրբեջանական զորավարժությունների կրկնությունները, վերջին մեկ տարվա կտրվածքով բերեց այն եզրակացության, որ իրանական կողմի համար իսկապես իրավիճակ է փոխվել, և այդ իրավիճակը լրջորեն հարվածում է հենց իր շահերին։

Եվ որքան էլ Իրանը շահագրգռված լիներ տարածաշրջանում այսպես կոչված «կոմունիկացիաների բացման» հարցով, այնուամենայնիվ ներքուստ իրենք շատ լավ հասկանում են, որ այդ բացումն ինչ-որ մի տեղ հարվածում է նաև իրենց շահերին։

Իրանի ռազմական զորավարժությունների անցկացումը, կարծում եմ, ներկա պահի դրությամբ բնավ էլ ռազմական զարգացումներ չի ենթադրում։ Սակայն կարծում եմ, որ տնտեսական և քաղաքական իմաստով որոշակի իրավիճակներ փոխեց տարածաշրջանում։

Վաղուց գոնե հայկական կողմը դրա կարիքը նույնիսկ զգում էր, և պատահական չէ, որ ԱԳ նախարար Միրզոյանը Թեհրանում էր, հանդիպեց Իրանի ԱԳ նախարար Աբդոլլահիանի հետ, մի կարևոր միտք նշեց, որ հայկական կողմը շնորհակալ է իրանական կողմի աջակցության համար։ Այսինքն ՝ ստացվում է, որ այնուամենայնիվ հայկական կողմը զգում էր իրանական կողմի աջակցությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան