Կոնստանտին Զատուլինը բացահայտում է, թե ինչ նպատակով է Սերժ Սարգսյանին «ոսկե ռուլետկա» նվիրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
Բոլորը

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մամուլի ասուլիսը:  

Տարիներ առաջ Զատուլինի անունը հայտնվեց հայ հանրության  ուշադրության կենտրոնում, քանի որ հայկական մամուլը գրեց, որ ռուս պաշտոնյան «ոսկե ռուլետկա» է նվիրել նախագահության պատրաստվող Սերժ Սարգսյանին: Այն ժամանակ ՊՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի՝ ազարտային խաղերի սիրահար լինելու և մեծ խաղադրույքներ անելու մասին հայկական մամուլը  հաճախ էր գրում: Ավելի ուշ,  Կոնստանտին Զատուլինը, գտնվելով Հայաստանում, հաստատեց, որ Մոսկվայում իրոք Սերժ Սարգսյանին նվիրել է «ռուլետկա»: Ճիշտ է, նա ասաց, որ դա կատակով արված նվեր էր:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Factor.am-ը պարոն Զատուլինից հետաքրքրվեց, թե ինչ է պատրաստվում նվիրել հիմա՝ նախագահի պաշտոնից հեռացող Սերժ Սարգսյանին:  Ինքը, Զատուլինը, այս հարցին վերաբերվեց շատ հանգիստ, իսկ ահա նրա հայաստանյան գործընկերը՝ Արմեն Աշոտյանը, նկատելիորեն նյարդայնացավ:

«Իրականում դա եղել է  շատ տարիներ առաջ, դա եղել է այն բանից հետո, երբ Հայաստանը հերթական անգամ հաղթեց շախմատի օլիմպիադայում: Ես շատ լավ գիտեմ, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն Հայաստանի նախագահն է, այլ նաև ղեկավարում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Ես իրեն մաղթում էի, որ ժամանակ առ ժամանակ հանգստանա շախմատից: Ընդհանրապես, իմ կարծիքով Սերժ Սարգսյանը  և՛ սպորտում, և՛ քաղաքականության մեջ զարմալիորեն հմուտ է, և դուք պետք է դա խոստովանեք»,- բացատրեց Զատուլինը:

Մեր ճշտող հարցը, թե այդ դեպքում ինչու շախմատ  չնվիրեցիք,  հունից հանեց Արմեն Աշոտյանին, ով շտապեց փակել ասուլիսը՝ ասելով, թե այս հարցը մեզանից բացի որևէ մեկին չի հետաքրքրում: Կոնստանտին Զատուլինը, սակայն,  ցանկություն հայտնեց ավարտել հարցի պատասխանը:

«Ես ուզում եմ ասել, որ այս անգամ մենք նվերներով չենք փոխանակվել»,- շարունակեց Զատուլինը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի հետ հաջորդ հանդիպումը հնարավոր է՝ տեղի ունենա մայիս ամսին Երևանում:

Մանրամասները՝ տեսանյութում: