Ասում են՝ պատվաստանյութերը փորձարկված չեն․ զարմանում եմ․ Հերիքնազ Տիգրանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում խստացվում են COVID-19 համավարակի դեմ պատվաստման պահանջները։ Կառավարության նախաձեռությունն ուղղված է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների խթանմանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը e-draft.am-ում հանրային քննարկման է ներկայացրել «Աշխատանքային օրենսգրքում» և «Պետական ծառայության օրենսգրքում» կատարված փոփոխությունների նախագիծը, համաձայն որի պետական համակարգի և մասնավոր հատվածի աշխատողները պարտավոր կլինեն օրենքով տրամադրել պատվաստումը կամ փորձարկումը հաստատող հավաստագրեր:

Նոր փոփոխություններով, որոնք պետք է ներկայացվեն խորհրդարանի հաստատմանը, գործատուն իրավունք ունի աշխատանքից ազատել աշխատողին, եթե ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին 12 ամիսների ընթացքում աշխատողն իր պաշտոնեական պարտականությունները չի կատարել ավելի քան 50 օր:

«Կորոնավիրուսն ու աշխատանքային իրավունքները. պատվաստվե՞լ, թե՞ կորցնել աշխատանքը» թեմայով առցանց քննարկման ժամանակ իր դիտարկումները ներկայացրեց ՀՀ ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը:

«Շատերը շահարկում են՝ ասելով, թե պատվաստանյութերը փորձարկված չեն, և այս պատվաստումներով մարդկանց վրա փորձարկումներ են անում, և վկայակոչում են Սահմանադրության հոդված, ինչը աբսուրդ է, այդ հոդվածում նշված է, որ մարդու վրա չի կարելի գիտական փորձեր անել: Եվ սերիական արտադրության մեջ գտնվող մի քանի տեսակի պատվաստանյութերով պատվաստելը ներկայացնել որպես գիտափորձ կամ բժշկական փորձ, իրականությանը չի համապատասխանում, բայց ես զարմանքով նկատում եմ, որ մարդիկ հավատում են նման պնդումներին»,- ընդգծեց Տիգրանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: