«Սա ավտորիտար համակարգի անցնելու հերթական քայլն է»․Արմեն Բաղդասարյանը՝ Երևանի ավագանու նիստերին լրագրողների մասնակցության սահմանափակման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
Բոլորը

«Զավեշտալի բացատրություն է, թե ինչու են սահմանափակում լրագրողների գործունեությունը։ Մեզ քննարկումների ժամանակ ասում են, ա՛յ ,նայե՛ք, դուք ամիսներով պատրաստվում եք ավագանու նիստին, գալիս եք, ելույթներ ունենում, իսկ մարդիկ, ովքեր պոպուլիզմով են զբաղված, գալիս են և ամբողջ մամուլի ուշադրությունը գրավում։ Մենք պատասխանել ենք, որ պետք չէ մեր մասին հոգ տանել, մեր գործելաոճը դա է, մյուսներինը՝ ուրիշ»,- «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկման ժամանակ ասաց ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ ավագանու նիստերի դահլիճում լրագրողների գործունեության սահմանափակումը զգալիորեն փոխելու է ավագանու նիստերի որակը:

«Այն բացատրությունը, թե այն ամենն, ինչ կատարվում է՝ մի քանի տեսախցիկով հեռարձակվելու է, ոչ մի քննադատության չի դիմանում, քանի որ հեռարձակման կոճակի վրա նստած է իրենց մարդը, և բոլոր այն միջադեպերը, որոնք տեղի կունենան նիստերի դահլիճում, որևէ կերպ չեն լուսաբանվելու, և այդ տեսախցիկները դրանք չեն ֆիքսելու»,- նշեց բանախոսը։ Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն էլ ասաց, որ մամուլի ազատության սահմանափակումն ավտորիտար համակարգի անցնելու հերթական քայլն է․ «Սարքում են ավտորիտար համակարգ, որը պետք է փակ լինի, այդ թվում և լրատվամիջոցների համար, Խորհրդային միությունում այդպիսի բան չկար, այնտեղ մեկ-երկու իշխանական իրենց ընտրած լրատվամիջոցներն էին, որոնք տալիս են նույն տեքստերը, որոնք գրվում էին նախագահականում։ Հիմա քաղաքապետարանում էլ ասում են՝ քաղաքապետը կարող է ներս թողնել իր նախընտրած լրատվամիջոցներին։ Խոսքը ոչ թե լրատվամիջոցների գործունեության սահմանափակման, լրագրողների իրավունքների սահմանափակման մասին է, այլ հասարակության տեղեկացված լինելու հնարավորության սահմանափակման մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում։