Բուլղարիայում կկայանա Թուրքիա-Եվրամիություն գագաթաժողովը

Լուրեր

13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
Բոլորը

Վառնայում այսօր կկայանա Եվրամիություն-Թուրքիա գագաթաժողովը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի գլխավորությամբ. փոխանցում է EH-ն:

Գագաթաժողովը կմեկնարկի տեղական ժամանակով ժամը 19։00-ին։ Հյուրերին կդիմավորի Եվրոպական խորհրդի նախագահող երկիր Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը։ Հանդիպումը կտևի մոտավորապես երկու ժամ, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Գագաթաժողովի ընթացքում կքննարկվեն Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին, տնտեսական, առևտրային, անվտանգության, արտաքին քաղաքականության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Օրակարգում կլինեն նաև Պաղեստինի, Բալկանների, Սիրիայի, Իրաքի և Լիբիայի խնդիրները։

Մաքսային միության ընդլայնման, վիզաների ազատականացման, սիրիացի փախստականների համար ֆինանսական օգնության արագացման, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում Անկարան ԵՄ-ից ավելի ակտիվ քայլեր է ակնկալում։ Թուրքական կողմի հիմնական պահանջը բանակցային գործընթացում քաղաքական և արհեստական բնույթ կրող փակուղիների վերացումն է։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ գագաթաժողովում պետք է բարձրացնել ահաբեկչական խմբավորումների անդամներին եվրոպական երկրներում աջակցություն ցուցաբերելու, զենքեր տրամադրելու հարցը։

Թուրքիա-ԵՄ գագաթաժողովը կարևորվում է նաև ԵՄ ներկայացուցիչների կողմից։ Կողմերի միջև առկա խնդիրների լուծման, միմյանց լսելու և համաձայնության գալու համար այս հանդիպումը լավ հնարավորություն է համարվում։

Հիշեցնենք, սակայն, որ գագաթաժողովից ընդամենը մեկ շաբաթ առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը քննադատել էր Թուրքիային Էգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելքում Հունաստանի և Կիպրոսի հետ բնական գազի արդյունահանման խնդիրներ ունենալու պատճառով։ Տուսկը նշել էր, որ այս հարցը կլինի Վառնայի գագաթաժողովի օրակարգում և շեշտել, որ այդ հանդիպումը հեշտ չի անցնելու։

Հայտնի է, որ հանդիպման ժամանակ նաև կքննարկվի Թուրքիայում կալանավորված երկու հույն զինվորականների և ահաբեկիչների հետ կապի մեջ մեղադրվող լրագրողների հարցը։

Եվրամիություն-Թուրքիա բարձր մակարդակի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2015թ․ հոկտեմբերին։ Վառնայի հանդիպումը կողմերի միջև կազմակերպվող չորրորդ գագաթաժողովն է։