Փոքր համայնքները կդատարկվեն, թե կզարգանան․ խոշորացման ծրագիրը` խոշորացույցի տակ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
Բոլորը

Համայնքների խոշորացման ծրագիրը կապահովի համայնքների համաչափ զարգացումը, կօպտիմալացնի կառավարումը՝ մինչ պնդում է իշխանությունը, ընդդիմությունը կասկածի տակ է առնում նախագծի օրինականությունը։  Դեռ սեպտեմբերի 24-ին, Ազգային ժողովում հաստատվեց նախագիծը, որով խոշորացման նոր փուլի արդյունքում 441 համայնք միավորվելով, կդառնա 38-ը։ Հայաստանը ընդամենը կունենա 79 համայնք՝ ներառյալ Երևանը։ Խոշորացման ենթակա համայնքները հաճախ են դեմ արտահայտվել խոշորացման ծրագրին։ 

Մոտ 1 ամիս առաջ էր, Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչները փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհ բողոքելով խոշորացման դեմ։ Գեղամասար համայնքը դեռ 2017-ին արդեն մեկ անգամ խոշորացվել է՝ ընդգրկում է 18 համայնք, երկրորդ փուլով նախատեսվում է միավորված համայնքների թիվը հասցնել 36-ի, ներառյալ՝ Վարդենիսը։ 

«Ես շատ վստահ եմ, որ էն 5-10 000 բնակիչ ունեցող գյուերում էլ էնքան խնդիրներ կան, որ էդ խնդիրների վրա են կենտրոնանալու։ Փոքր գյուղերը անտեսվելու են, առանց էդ էլ մարդիկ անուշադրության են մատնված և մի փոքր էլ ուշադրության պակաս լինի, կունենանք բնակավայրերի լքում», – ասում է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Այս տեսակետի հետ համամիտ չեն խոշորացված Ակունք, Ջրվեժ և Բյուրեղավան համայնքների ղեկավարները։  Նրանք միակարծիք էին, որ խոշորացումից ավելի շատ շահում են հենց փոքր համայնքները։ 2017թ-ին, Ջրվեժ, Ձորաղբյուր և Զովք համայնքները միավորվեցին մեկ՝ Ջրվեժ համայնքում։ 

Ծրագրեր նաև մյուս համայնքներում են իրականացվում՝ Ջրվեժում   մանկապարտեզ է կառուցվում, Ձորաղբյուրում՝ ջրագծերն են  կապիտալ վերանորոգվում։ Սրանք միայն այս տարի՝ շեշտում է Ջրվեժ խոշորացված համայնքի ղեկավարը։ Դժգոհություններ միշտ և բոլոր դեպքերում էլ լինում, բայց գերակշռում են դրական կարծիքները՝ ասում է համայնքի ղեկավարը։

Սա նշանակում է, որ որևէ փաստաթղթի համար երկար ճանապարհ կտրելու անհրաժեշտություն չկա, պարզաբանում են, որ գրեթե բոլոր համայնքներում գործում են գրասենյակներ, վարչական ղեկավարները ունեն կնիքներ և բոլոր հարցերն ու փաստաթղթերի տրամադրումը կարգավորվում է տեղում՝ առանց համայնքից դուրս գալու անհրաժեշտության։ Թե ինչպես, մեզ արդեն բացատրում են 8 բնակավայր միավորող Ակունք խոշորացված համայնքում։ 

Վարչատարածքային փոփոխություններ իրականացնելը Կառավարության իրավունքն է՝ ասում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ

 Աշոտ Գիլոյանը՝ կանխելով ընդդիմության կողմից ներկայացված դժգոհությունների վերաբերյալ հարցը։ Նախկին Սահմանդրությամբ կար պահանջ՝ վարչատարածքային փոփոխություններ իրականցնելիս հանրաքվե անցկացնելու, ինչը սահամանդրական  փոփոխությունների արդյունքում հանվեց։ Ընդդիմությունը հիմա իշխանությանը մեղադրում է ոչ միայն հանրաքվե չանցկացնելու այլև հնարային   լսումներ չիրականացնելու մեջ։   

Այդուհանդերձ, ընդդիմությունը նախագիծը հակասահմանադրական է համարում։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները դիմել են Սահմանադրական դատարան։ Նշում են նաև, որ խոշորացմանը դեմ չեն, բայց այս դեպքում ծրագիրն ավելի շատ անցանկալի ՏԻՄ ղեկավարներին հեռացնելու քաղաքական նպատակ են որակում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան