Փաշինյանը պիտի Պուտինին հարցնի՝ ինչո՞ւ ադրբեջանցիները ՀՀ-ից չեն հեռանում, չեն վերադարձնում գերիներին, ԼՂ-ում խոցում են խաղաղ բնակչի․ Էմիլ Օրդուխանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ

-Պարո՛ն Օրդուխանյան, հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կկայանա Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպումը՝ երեք ու կես ամիս անց նախորդ հանդիպումից, երբ Պուտինը Փաշինյանի հետ խոսել էր սուր և զգայուն հարցերը լուծելու անհրաժեշտությունից։ Ո՞րն է օրակարգը, սուր և զգայուն հարցերը ՀՀ-ի համար դեռ պահպանվո՞ւմ են։

-Նախորդ հանդիպումների համեմատ մի ուշագրավ փաստ նկատենք․ այս հանդիպմանն ընդառաջ՝ Մոսկվա մեկնեց պաշտպանության նախարարը, պատրաստվում է մեկնել նաև Կաթողիկոսը, հիմա Նիկոլ Փաշինյանն է մեկնում, և ստացվում է, որ ՌԴ-ում են երկրի հոգևոր, պաշտպանական և քաղաքական առաջնորդները։ Սա չի կարող պատահական լինել, որ միասին Մոսկվա են մեկնում։ Սա ենթադրել է տալիս, որ քննարկվելիք օրակարգը լինելու է բավականին հագեցած և, գուցե, հայ հանրության համար ոչ շատ ընդունելի հարցերի շուրջ։ Պատերազմից հետո ստեղծված իրավիճակում, թերևս, մեզ պարտադրվում են ինչ-որ հարցեր, քան դրանք բալանսավորված շահերի փոխընկալման համատեքստում են տեղի ունենում։

Ես կարծում եմ, որ այս հանդիպման ընթացքում միաժամանակ քննարկման առարկա է լինելու առաջարկվող նոր ձևաչափը, որը, կարծես թե, «3+3»-ն է, բայց Վրաստանը հստակ հայտարարեց, որ չի մասնակցելու այդ ձևաչափին։ Եվ հետո, կարծում եմ, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի ամբողջականացմանն է ուղղված լինելու, ոմանք կարող են տեսնել պարտադրանք։ Եթե ՀՀ-ն ամուր դիրքերից ներկայանա, մենք ունենք հնարավորություն՝ այդ հանդիպմանը երկրի առաջին դեմքերի մակարդակով հարցադրումներ անել։

-Իսկ ի՞նչ հարցեր պետք է տա Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին։

-Նախ այն, որ Ադրբեջանը գրեթե մեկ տարի չի կատարում իր առջև դրված պարտավորությունները, առաջին հերթին՝ ռազմագերիներին, այլ պահվող անձնանց վերադարձին է վերաբերվում, ի դեպ, որի երաշխավորը ՌԴ-ն է։ Բայց Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ իրենց պարտականությունները մինչև նոյեմբերի 9-ի վրա են տարածվում։ Մենք շատ լավ գիտենք, որ գերիներ եղել են և դրանից հետո, և ընդ որում՝ բավականին մեծ թվով ու այն տարածքներում, որոնք ՌԴ խաղաղապահների ազդեցության գոտում են։

-Այսինքն՝ ՌԴ-ն պատասխանատվություն կրում է նաև նոյեմբերի 9-ից հետո՞ գերեվարված հայ զինծառայողներին Հայաստան վերադարձնելու հարցում։

-Անշուշտ՝ ՌԴ-ն կրում է պատասխանատվություն այդ հարցով։ Երկրորդ կարևոր փաստարկը կա, որ հանդիպմանը նախընթաց՝ կրկին ՌԴ-ի պատասխանատվության գոտում Արցախում խաղաղ բնակիչ է թիրախավորվում և Ադրբեջանի կողմից խոցվում։ Սա ևս ցուցիչ է, որ Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, այսինքն՝ հրադադարի պահպանման իմաստով, և ՌԴ-ին էլ չի հաջողվում ապահովել իր առաքելությունը լիարժեքորեն։ Սրանք փաստարկներ են, որ այդ հանդիպման ժամանակ պետք է պարտադիր հնչեցվեն։ Եվ կա երրորդ կետը՝ քանի դեռ Ադրբեջանը ՀՀ-ի տարածքից իր զորախմբերին հետ չի քաշել, կարծում եմ, որ ՀՀ-ն պետք է որևէ փաստաթղթի շուրջ առարկայական բանակցության իմաստով չմասնակցի։ ՀՀ-ն պետք է պահանջի այս բոլոր հարցադրումներին պատասխանները ՌԴ-ից, նոր դրանից հետո՝ կտեսնենք մնացյալ հարցերի լուծումները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան