«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագիրը՝ Գեղարքունիքի մարզում

Լուրեր

08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
Բոլորը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է EU4Sevan ծրագրի իրականացման թիմի ղեկավար Քրիստիան Հենշելին և նույն թիմի խորհրդատուներին. տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից:

«Մարզպետը ողջունել է հյուրերին և երախտագիտություն հայտնել նման կարևորագույն ծրագրի իրականացման համար:

Ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն «ԵՄ-ը հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:

Հայաստանի Հանրապետությունում ծրագրի գործընկերներն են Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները։

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են EU4Sevan ծրագրի նպատակը, գործողությունները, խնդիրները և մինչ օրս գրանցած արդյունքները: Ըստ Քրիստիան Հենշելի՝ նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը և կարգավորել Սևանա լճի շուրջ տարիներ ի վեր կուտակված բնապահպանական մի շարք խնդիրները: Ծրագիրն իրականացվելու է հետևյալ ուղղություններով՝

• Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկումն ու կառավարման կարողությունների բարելավում

• Էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունների բարելավում

• Կոյուղաջրերի մաքրման, ներառյալ բնության վրա հիմնված լուծումների իրականացման կարողությունների բարելավում

• Սևանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում և տեղեկատվության հասանելիության բարելավում՝ ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում

• Սևանա լճի էկոհամակարգի կառավարման բարելավում:

Առաջին չորս ուղղություններն իրականացվում են ԳՄՀԸ կողմից, իսկ վերջինը՝ ՄԱԶԾ-ի կողմից։ Այնուհետև «EU4Sevan» ծրագիրն իրականացնող աշխատանքային թիմի անդամները Գեղարքունիքի մարզպետին են փոխանցել վերոնշյալ ուղղություններով իրականացվող գործողությունների փաթեթը: Մարզպետը նաև առաջարկել է ծրագրի իրականացման ընթացքում համագործակցել ՀՀ Ջրային կոմիտեի և Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ոլորտների ներկայացուցիչների հետ՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով աջակցել ծրագրին՝ մարզպետարանի լիազորությունների շրջանակներում:

«Մենք բազմիցս առիթ ենք ունեցել քննարկելու կեղտաջրերի մաքրման հարցը և ուրախ եմ, որ այսօր այդ խնդիրն արդեն լուծման ճանապարհին է: Ներկայացրած բոլոր հինգ կետերն էլ թիրախային են մարզի համար, և ուրախ կլինենք, որպեսզի դրանք իրականություն դառնան սահմանված ժանամակահատվածում: Մենք պատրաստակամ ենք համագործակցել, ինչպես նաև պարբերաբար կազմակերպվող քննարկումների ընթացքում մեր առաջարկություններն ու դիտարկումները ներկայացնել»,- նշել է Կարեն Սարգսյանը:

Հանդիպման ավարտին հյուրերն իրենց գոհունակությունն են հայտնել Գեղարքունիքի մարզպետին կառուցողական քննարկում ծավալելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերվել նշանակել պատասխանատու, որը մարզում կհամակարգի իրականացվելիք ծրագրից բխող աշխատանքները: EU4Sevan ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել 2024 թվականի օգոստոս ամսին»,- ասված է հաղորդագրությունում: