Փլուզում Բաթումի քաղաքում. ոչ պաշտոնական տվյալներով՝ մահացել է 2 մարդ, փլատակների տակ է հայտնվել 15-ից ավել քաղաքացի

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Վրաստանի Բաթումի քաղաքում երեկ առավոտյան փլուզվել է բնակելի հինգհարկանի շենքի մեկ մուտքը: Ըստ ոչ պաշտոնական տեղեկության՝ այս պահին երկու մարմին է հաջողվել դուրս բերել փլատակների տակից։

Ինչպես Factor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Բաթումիի հիվանդանոցից՝ մինչ այդ ծանր վնասվածքներով դուրս բերված և հիվանդանոց տեղափոխված կինը ստացված վնասվածքներից մահացել է։

«Չորս հոգու փրկարարները ևս հայտնաբերեցին՝ նրանք ողջ են և տեղափոխվել են հիվանդանոց: Այժմ փրկարարները բարձրացնում են առաստաղը՝ մյուս մարդկանց հասնելու համար», – ասել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրը:

Հայտնաբերված տուժած քաղաքացիները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Նրանցից մեկը՝ Ինգա Դավլաձեն, ունի բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ ազդրի, սրունքի կոտրվածք, ներքին օրգանների կոնտուզիա: Տուժողի մոտ արձանագրվել է սրտի կանգ, սակայն բժիշկներին հաջողվել է նրա կյանքը փրկել: Դավլաձեի վիճակը, սակայն, գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ծանր վիճակում է նաև 37 -ամյա Թավդգիրիձեն: Նրա ոտքը կոտրված է, որովայնի հատվածում ևս ունի
վնասվածք: Այնուամենայնիվ, նա գիտակից է և կյանքին վտանգ չի սպառնում:

Ըստ նախարար Գոմելաուրի՝ շենքի փլուզման հետևանքով փլատակների տակ է մոտ 10-15 մարդ, որոնցից երկուսի հետ հաջողվել է հեռախոսային կապ հաստատել:

Աջարիայի կառավարության ղեկավար Թորնիկե Ռիժվաձեն հայտարարել է, որ Բաթումում փրկարարական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր:

«Փրկարարական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ վերջին անձը դուրս չի բերվել փլատակների տակից», – նշել է նա։

Փլատակների տակ հայտնված մարդիկ պարբերաբար ձայներ են արձակում: Որոնողական աշխատանքները դժվար են ընթանում: Որոնվողների մեջ է նաև մեկուկես տարեկան մեկ երեխա։

Հավելենք, որ այս պահին փլուզման մի քանի վարկած է շրջանառվում՝ գազի պայթյուն, խարխուլ հիմք, ինչպես նաև չնախատեսված երկու հարկի կառուցում։

 

Ազնիվ Սիրադեղյան