Այգեզարդում 47 մլն դրամ արժողությամբ 3 ծրագիր է իրականացվում․ 30%-ը տրամադրում է կառավարությունը

Լուրեր

16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
Բոլորը
Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի ուղեկցությամբ այցելել է Այգեզարդ համայնք, ծանոթացել կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով ընթացող աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք  նախարարության մամուլի ծառայությունից։
Այգեզարդ համայնքում կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվում է 3 ծրագիր՝ համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտապատում, համայնքապետարանի և զբոսայգու բարեկարգում, բասկետբոլի և թենիսի խաղադաշտերի կառուցում:
Նախարարը հետևել է համայնքի կենտրոնական փողոցներից Ղարիբյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներին։ Ծրագրի արժեքը 47 մլն դրամ է, որից 30%-ը տրամադրում է կառավարությունը, 70%-ը՝ համայնքը: Իրականացվում է ջրահեռացման աշխատանքներ, մայթերի կառուցում, երկշերտ ասֆալտի տեղադրում:
Համայնքում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է նաև թենիսի և բասկետբոլի խաղադաշտ՝ ընդհանուր 44 մլն դրամ արժեքով: 65%-ը տալիս է համայնքը, 35%-ը՝ կառավարությունը: Բարեկարգվում է նաև համայնքապետարանի հարակից տարածքն ու զբոսայգին:
Այգին, ընդհանուր առմամբ, բարեկարգվել է անցած տարվա սուբվենցիոն ծրագրով: Այս տարի վերանորոգում են շատրվանները, տեղադրում են ցայտաղբյուրներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 7 մլն դրամ է, 30%՝ կառավարություն, 70%՝ համայնք: