Ընդդիմությունն Էրդողանից պահանջում է առողջության մասին տեղեկանք՝ դա համարելով ազգային անվտանգության հարց

Լուրեր

11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջության վիճակի մասին զեկույցի պահանջը դարձել է ազգային անվտանգության հարց։ Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, գրում է «Ահվալ» գործակալությունը։ 

Ըստ ընդդիմադիր գործչի՝ Էրդողանը շփոթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների մեկնաբանություններն իր ասածների հետ։ 

«ԱԶԿ անդամները պահանջում են փոխել Սահմանադրության առաջին չորս կետերը, մինչդեռ Էրդողանը կարծում է, որ դա ես եմ։ Պետական անվտանգության խնդիր է առողջության մասին զեկույցի պահանջը։ էրդողանը պետք է առողջության տեղեկանք վերցնի անկախ հաստատությունից և դա անի անմիջապես»,- թվիթերյան իր էջում գրել է Քըլըչդարօղլուն։ 

Նշենք, որ փորձագետ Սթիվեն Քուքը հրապարակում էր արել, որ նախագահ Էրդողանի առողջությունը կտրուկ վատանում է՝ մեջբերելով մի շարք տեսանյութեր, որտեղ երևում է, որ Թուրքիայի նախագահը դժվարությամբ է քայլում, հազիվ խոսում։ Քուքը նաև նշել է, թե Էրդողանի վիճակն այնքան վատ է, որ հանրային ելույթներից առաջ ուժեղ ցավազրկողներ պետք է ընդունի։ Ըստ փորձագետի՝ Էրդողանը չի կարողանա մասնակցել 2023 թվականի նախագահական ընտրություններին և, ամենայն հավանակությամբ, նրան կփոխարինի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ 

Էմմա Չոբանյան