Խոշոր ոչ ռեզիդենտ կորպորացիաները հաշվարկելու և վճարելու են ԱԱՀ-ն պետական բյուջե. Բադասյան

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Խոշոր ոչ ռեզիդենտ կորպորացիաները, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, հաշվարկելու և վճարելու են ԱԱՀ ՀՀ պետական բյուջե՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Ընտրված անփույթ վերնագրերը որոշակի տարընկալումներ են ստեղծել ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի առնչությամբ, որով ներդրվում է ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների (B2C) ԱԱՀ-ով հարկման հստակ կառուցակարգեր, որի հիման վրա էլ մշակվելու և ներդրվելու է ԱԱՀ վճարման էլեկտրոնային հարթակ։

Հարկային պարտավորություն առաջանալու է բացառապես ոչ ռեզիդենտ ընկերությունների համար։ Կից նկարում կարող եք տեսնել հենց այս պահին մատուցվող էլեկտրոնային ծառայության օրինակ, որտեղ, ինչպես տեսնում եք, հաշվարկվում է ԱԱՀ (VAT), սակայն հստակ հարկման մեխանիզմի բացակայության պարագայում այդ հարկը չի մտնում ՀՀ պետական բյուջե։ Փոփոխությունից հետո նշված գումարները կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե, ֆիզիկական անձանց համար որևէ լրացուցիչ բեռ չի սահմանվում։

Այս փոփոխությունները հնարավոր են դարձել խոշոր ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համագործակցության, վերջիններիս համար հարմարավետ էլեկտրոնային հարթակ ապահովելու շնորհիվ»,- գրել է Բադասյանը։