Ենթադրում եմ, որ գորշ արջն իր երկու քոթոթով Լոռուց է տեղափոխվել Շիրակի մարզ․ «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Գորշ արջն իր երկու քոթոթներով շրջել է գրեթե ամբողջ Շիրակի մարզով ու  գյուղերում վնասել մեղվի փեթակները։ Արջերից մեկին նկատել են «Արփի լիճ» ազգային պարկի Ախուրյանի կիրճ տեղամասում՝ Աշոցքի Կրասար գյուղի անտառում։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Մուշեղ Մուրադյանը։

«Արջերից մեկը 15-20 օր առաջ հայտնվել էր մեր Ալվար-Արտենիս տեղամասում, հետո իջել էր Ամասիա, մեղվի երկու փեթակ էր վնասել, հետո մտել էր Արեգնադեմ գյուղ, այնտեղ ևս մեղվի փեթակ էր վնասել։ Դրանից հետո նրան տեսել էին Մեղրաշատի հատվածում՝ սարի մասում։ Երեկ փոքր Սեպասարում է եղել, իսկ գիշերը՝ Մեծ Սեպասարում, մեղվի յոթ փեթակ է շրջել ու շատ հետաքրքիր վարքագիծ դրսևորել։ Խելացի կենդանի է, մեղվի փեթակներից առանձնացրել ու կերել է լավ որակի մեղրը»,- ասաց Մուշեղ Մուրադյանը։

Նա մեծ ոգևորություն հայտնեց, որ արջեր են հայտնվել իրենց մոտ։ Ասում է՝ սա նշանակում է, որ տարածքը խաղաղ է, ապահով միջավայր է կենդանու համար։

«Դուրը եկել է, շրջում է մեր պարկի անտառի հատվածում։ Շատ ողջունելի է, սա նաև նշանակում է՝ կենսաբազմազանության որակն է լավացել, սանիտարական մաքրումներ ենք կատարում, բուսականությունը թարմանում է։ Մեր տարածքը հատուկ պահպանվող է, արջերն էլ վայրի բնության կենդանիներ են»,- հավելեց նա։

Մուշեղ Մուրադյանն ասաց՝ չի կարծում, որ համայնքների բնակիչներին արջերը վնաս կտան։

«Երևի ձմեռը չմնան, հաստատ մի բանից նեղված են եղել, որ թողել, հասել են մեզ մոտ։ Իմ պատկերացմամբ՝ արջը տեղափոխվել է Լոռուց։ Մի ամիս առաջ Սալուտ գյուղում էին մեղվի փեթակներ շրջել։ Գորշ արջ է, կարծում եմ՝ երկու տարեկան կլինի որձը, իմ պատկերացմամբ՝ մոտ 150 կիլոգրամ քաշ ունի»,- նշեց նա։

Արմիկ Մովսիսյան