Կորոնավիրուսի դեմ պայքարի համար լրացուցիչ 2 միլիարդ 365 մլն դրամ կփոխանցվի ԱՆ-ին
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունների դեմ պայքարի համար Առողջապահության նախարարությանը լրացուցիչ 2 միլիարդ 365 մլն դրամ կփոխանցվի:
Գումարը նախարարությանը կտրվի կառավարության պահուստային ֆոնդից: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում:
Այս հատկացման շրջանակում վճարվելու են վերապրոֆիլավորված ԲԿ-ների սեպտեմբեր ամսվա ծախսերը, աշխատավարձեր, ձեռք է բերվելու դեղորայք, պաշտպանիչ միջոցներ, ՊՇՌ թեստեր եւ այլն: