Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատունը զբաղվել է Էրդողանի քննադատներին լրտեսելով

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Լոնդոնում Թուրքիայի դեսպանատունը լրտեսել է Միացյալ Թագավորությունում թուրք քաղաքացիներին ու նրանց ցուցակներն ուղարկել Անկարա, որոնց նկատմամբ անօրինական դատական գործընթացներ են սկսվել։ Այս մասին հայտնում է Turkishminute-ը՝ վկայակոչելով Nordic Monitor-ի հրապարակած փաստաթղթերը։

Դատախազ Բիրոլ Թուֆանի 2018թ․ դեկտեմբերի 11-ի որոշման համաձայն՝ Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել 70 թուրք ազգայնականների նկատմամբ, որոնք ցուցակագրվել են Լոնդոնում թուրք դիվանագետների կողմից՝ առանց ապօրինության մասին որևէ ապացույցի։ Թուֆանի կողմից նրանց մեղադրանք է առաջադրվել, իբր, «ահաբեկչական խմբերին անդամակցության համար»։

Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության քննադատները, հատկապես՝ գյուլենական շարժման անդամները, բախվում են հետապնդումների, մահվան սպառնալիքի, առևանգումների այն բանից հետո, երբ Էրդողանը որոշեց նրանց քավության նոխազի վերածել։ Նրանց հաճախ են մերժում հյուպատոսական ծառայություններում, օրինակ՝ լիազորագրերի ու ծննդյան վկայականների տրամադրման հարցում, ինչպես նաև չեղարկում են անձնագրերի գործողությունը։ Նրանց ունեցվածքը Թուրքիայում առգրավվում է, իսկ ընտանիքի անդամներիին քրեական հետապնդում է սպառնում։

Տարբեր երկրներում Թուրքիայի դեսպանությունները լրտեսում են նաև հյուպատոսական ծառայությունների համար գրանցված քաղաքացիներին։ Դեռ հունիսին Nordic Monitor-ը հրապարակել էր Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ «գաղտնի» մակագրությամբ, որում նշվում է, որ Կոսովոյում Թուրքիայի դեսպանատունը 78 մարդու անունով ցուցակ է կազմել։ Նման աշխատանք կատարվում է նաև Թուրքիայի այլ դիվանագիտական առաքելություններում՝ թուրքական ոստիկանության պահանջով, որը քաղաքականացվել է ոստիկանության ուժերից 30․000 աշխատողի զանգվածային պաշտոնանկությամբ։

Ավելի վաղ՝ այս տարվա փետրվարին, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել էր, որ երկրի դիվանագիտական առաքելությունները լրտեսում են թուրքական կառավարության քննադատներին։ Չավուշօղլուն ասել էր, որ դեսպանատներում և հյուպատոսարաններում նշանակված թուրք դիվանագետներին կառավարության կողմից պաշտոնապես տրվել է հանձնարարական՝ նման գործողություններ իրականացնել արտերկրում:

«Եթե նայում եք դիվանագետի սահմանմանը, ապա պարզ է՝ հետախուզությունը ևս դիվանագետի պարտականությունների մեջ է մտնում»,- ասել էր Չավուշօղլուն Մյունխենի անվտանգության համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում։

Էմմա Չոբանյան