Հայաստան կայցելի Կոնստանտին Զատուլինը
Քաղաքականություն
23.03.2018 | 19:19Հայաստան կայցելի ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Մարտի 24-ին ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Մարտի 26-ին ԱԺ ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը։
Նույն օրը ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը կհանդիպեն լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։