Facebook-ի կարճատև, բայց թանկարժեք խափանումը․ ինչո՞ւ Ցուկերբերգի կարողությունը 6 ժամում պակասեց 6,6 միլիարդով. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հոկտեմբերի 4-ն այն եզակի օրերից էր, երբ բոլորի խոսակցության թեման մեկն էր, բայց Facebook-ը լուռ էր։ Շուրջ 6 ժամ աշխարհի շատ երկրներում խափանված էր Facebook-ի, նաև նույն ընկերությանը պատկանող Instagram-ի ու Whatsapp-ի աշխատանքը։ 

Facebook-ի վերջին՝ ամենաերկար տևած խափանումը գրանցվել էր 2008 թվականին, երբ շուրջ մեկ օր սոցիալական ցանցն անհասանելի էր 80 միլիոն օգտատիրոջ համար։ Խափանումներ գրանցվեցին նաև երկու տարի առաջ, բայց՝ կարճ ժամանակով։ 2008-ից ի վեր՝ երեկվա խափանումն ամենաերկարն էր։

2004 թվականին հիմնադրված Facebook սոցիալական կայքը սկզբնական շրջանում նախատեսված էր միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար։ Կարճ ժամանակ անց այն դուրս եկավ Հարվարդի պատերից ու սկսեց բառի բուն իմաստով նվաճել աշխարհը։ 17-ամյա Facebook-ի օգտատերերի կեսից ավելի երիտասարդներն են, բացառություն չէ նաև Հայաստանը։ 

Խափանումները, ըստ New York times-ի, սկսվել են ԱՄՆ-ում, ապա տարածվել աշխարհի մյուս երկրներում։ Ամեն դեպքում՝ օգտատերերն առանց վիրտուալ շփումների չմնացին, այսպես ասած, արտագաղթեցին սոցիալական այլ ցանցեր։

Facebook-ն աշխարհի ամենաշատ այցելվող հինգ կայքերից մեկն է։ Վերջին տվյալներով՝ սոցիալական կայքի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հասնում է շուրջ 3 միլիարդի։ 

Մինչ շրջանառվում էին լուրեր հաքերային հարձակումների մասին, ընկերության մամուլի ծառայությունը նախ ներողություն խնդրեց, հետո պարզաբանում ներկայացրեց, որ պատճառը կոնֆիգուրացիոն սխալ փոփոխությունն է երթուղիչներում։ Պարզ ասած՝ օգտատերերի անձնական տվյալները սպառալիքի տակ չեն հայտնվել, իսկ այդպիսի դեպք մեկ անգամ չէ, որ գրանցվել է։ 

New York Times-ի լրագրողը, վկայակոչելով ընկերության միանգամից երեք աղբյուրի, Twitter-ում նշել էր նաև, որ խնդրի արագ կարգավորման համար կա խոչընդոտ, մասնավորապես՝ խափանման հետևանքով անվտանգության էլեկտրոնային համակարգերը չեն ճանաչում աշխատակիցների էլեկտրոնային անցագրերը և չեն կարողանում մուտք գործել գրասենյակ՝ խնդրի մասշտաբը գնահատելու և ամեն ինչ շտկելու համար: Facebook-ի ինժեներները սերվերներին հասնելու համար ստիպված են եղել դիմել կտրող գործիքի՝ անկյունահղկիչի օգնությանը, որից հետո միայն կարողացել են ձեռքով վերագործարկել սերվերները։ 

Մինչ Facebook-ը ջանում էր շտկել խնդիրները, որոշ ներդրողներ հրաժարվում էին բաժնետոմսերից։ Ընկերության արժեթղթերի գինը 5 տոկոսով նվազել է։ Սա ամենամեծ մեկօրյա անկումն էր 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր: Մարկ Ցուկերբերգը մի քանի ժամվա խափանման պատճառով կորցրել է ավելի քան 6.5 միլիարդ դոլար և աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 5-րդ տեղը զիջել Oracle ծրագրային ապահովման նախագծող, համահիմնադիր Լարի Էլիսոնին:  

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան