ԱԱԾ-ի վճարած եկամտահարկն ավելի մեծ է, քան Երևանի կոնյակի գործարանի բոլոր հարկերը միասին․ Աղվան Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թվերը դաժան բաներ են և՝ խելացի, շատ-շատերից խելացի։ Թվային դրոշմը չի մաքրվում, ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթն այսպես սկսեց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը՝ այն վերնագրելով «ԱԱԾ-ն և տնտեսությունը»։

«Հիմա թվերն ի՞նչ են ասում մեր պետության մասին։ Հարկային ծառայությունը հրապարակել է 2021թ. հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ Պարզվում է՝ ցանկում մեծաթիվ են պետական կառավարման մարմինները, այն էլ՝ բարձր հորիզոնականներում։ 1000 խոշորների ցանկում 40-րդը ԱԱԾ-ն է, 41-րդը՝ ՊԵԿ-ը, 79-րդը՝ դատական դեպարտամենտը, վարչապետի աշխատակազմը 102-րդն է, ոստիկանությունը՝ 151-րդը, ոստիկանության զորքերը՝ 158-րդը, ՃՈ-ն՝ 164-րդը, դատախազությունը 182-րդ հորիզոնականում է», – ասաց Վարդանյանը։

Նա հայտարարեց, թե պետական կառավարման մարմինների վճարածը 95-99 տոկոսով միայն եկամտահարկն է, ինչը բարձր աշխատավարձ է և մեծ թվակազմիմասին է վկայում. «ԱԱԾ-ն վճարել է 2 մլրդ դրամ եկամտահարկ, այսինքն՝ այդ մարմինը վճարել է մոտ 10 մլրդ դրամ կամ 21 միլիոն դոլար աշխատավարձ։ Մինչև 2019 թվականը ԱԱԾ-ն չի եղել խոշոր հարկ վճարողների ցանկում, հայտնվել է 2020 թվականից։ Փաստորեն ԱԱԾ-ն խոշոր հարկ վճարող է դարձել այդ մարդու իշխանության գալուց հետո, այն այդ մարդու իշխանությունը պահելու հենարանն է մյուս ուժային կառույցների հետ։

Եթե մյուս խոշորներն այս ցանկում հայտնվում են եկամտահարկից բացի նաև շահութահարկ, ԱԱՀ, ակցիզային հարկ վճարելու համախմբված ցուցանիշով, ապա պետական մարմիններն առաջատար ընկերություններից բարձր դիրքեր են զբաղեցնում միայն եկամտահարկով»։

Պատգամավորն ընդգծեց, որ ԱԱԾ-ի վճարած եկամտահարկն ավելի մեծ է, քան Երևանի կոնյակի գործարանի բոլոր հարկերը միասի. «ԱԱԾ-ն 40-րդ հորիզոնականում է, կոնյակի գործարանը՝ 60-րդ, «Վիվառոն»՝ 279-րդ»:

«Այս երանելի ցանկում առաջին անգամ հայտնվել է վարչապետի աշխատակազմը, թվային դաժան փաստ է. այդ մարդը պետական բյուջեի միջոցներն անխնա բաշխում է յուրայիններին, իր անձնական անվտանգությունն ապահովող մարմիններին, նախկինում կարծեմ ուրիշ բան էր խոստանում։ Այս թվերը ցուցիչ են, բնութագրում են տնտեսությունը, պետությունը։ Այս թվերը խարան են այս իշխանության վրա։ ԱԱԾ-ով, ոստիկանությունով, դատախազությունով, ՊՊԾ-ով այդ խարանից չեք ազատվելու», – հայտարարեց Աղվան Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: