ԱՄՆ-ն իր զինուժը դուրս կբերի Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել, թե ԱՄՆ-ը սկսել է դուրս բերել իր ուժերը Թուրքիայում և Կատարում տեղակայված ռամաբազաներից. փոխանցում է EH-ն:

Ըստ իսրայելական հետախուզության հետ կապված աղբյուրների՝ Վաշինգտոնը պատրաստվում է Կատարում գտնվող իր զինուժը տեղափոխել Սաուդյան Արաբիա։ Իսկ Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայում տեղակայված ամերիկյան ռազմական ինքնաթիռներն ու ռազմամթերքը կտեղափոխվեն Արևելյան Եվրոպա։ Որպես ԱՄՆ-ի համար Ինջիրլիքի այլընտրանք, խոսվում է, մասնավորապես, Հունաստանի հարավային Անդրավիդա ռազմաբազայի մասին։

Աղբյուրի համաձայն՝ Կատարի վերաբերյալ որոշումը կայացվել է մարտի 20-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սելմանի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ։

Իսկ թուրքական Ինջիրլիքից դուրս գալու լուրը, թեև բազմակի անգամ հերքվել է, սակայն նույնպես ԱՄՆ-ի համար այս պահին օրակարգային խնդիր է։ Ըստ ստացված տեղեկությունների՝ Թուրքիայում տեղակայված ամերիկյան ինքնաթիռներն ու ռազմատեխնիկան արդեն իսկ դուրս են բերվում այս երկրից։

«Թուրքիայից և Կատարից ամերիկյան զինուժը դուրս բերելու որոշումները փոխկապակցված են։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մեծ աջակցություն էր ցույց տալիս սաուդյան առաջնորդների հետ կոնֆլիկտի մեջ գտնվող Կատարի ամիրային։ Կարճ ժամանակ առաջ Թուրքիան Կատարում մի մեծ ռազմաբազա էր հիմնել։

Սաուդյան թագաժառանգը և նրա դաշնակից ԱՄԷ-ի շեյխ Զայեդ բին Սուլթան էլ Նահյան մտերիմ ընկերներ են և Պարսից ծոցի երկրների շարքում Թրամփի առաջատար գործընկերները։ Այս երկու առաջնորդները Կատարի ամիրայի և Թուրքիայի Հանրապետության վաղեմի թշնամիներն են համարվում», – գրում է աղբյուրը։