«Չեխական ավիաուղիները» սկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել Պրահա- Երևան- Պրահա երթուղով
Տնտեսություն
23.03.2018 | 17:00Czech Airlines («Չեխական ավիաուղիներ») ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Պրահա- Երևան- Պրահա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար. տեղեկացնում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
Չվերթների մեկնարկը կտրվի սույն թվականի հունիսի 8-ին: Չվերթները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին: