Ադրբեջանցիները լայնածավալ շինաշխատանքներ են իրականացնում․ ի՞նչ են կառուցում, տեղյա՞կ եք․ Աննա Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Սյունիքում իրավիճակը նախորդ նստաշրջանից հետո որևէ դրական առաջընթաց չի ունեցել։ Ճիշտ հակառակը․ այսօր ադրբեջանցիները լայնածալ շինարարարական աշխատանքներ են իրականացնում այնտեղ։ Որևէ մեկը պատկերացում ունի՞, թե ինչ են կառուցում այնտեղ և ի՞նչ նոր վտանգներ կարող են ստեղծել այդ շինարարական աշխատանքները մեր հայրենակիցների համար»- խորհրդարանում հարց բարձրացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա ընդգծեց, որ այս իրավիճակում, երբ երկիրը անվտանգային բարդ խնդիրների ու մարտահրավերների առջև է կանգնած, խորհրդարանի առաջնային խնդիրը «Հարկային օրենսգրքում» կամ «Պետտուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելը չպետք է լինի։

«Նախորդ նստաշրջանից հետո, երբ մենք բարձրաձայնեցինք ադրբեջանցիների կողմից մաքսակետի տեղադրման մասին, դրանից հետո մեր հայրենակիցները նույնիսկ առևանգվում էին այդ ճանապարհից: Դրա պատասխանատուն, մինչև այսօր, պարզ չէ, թե ով է։ Ավելին, ես այս հարցով դիմել եմ բազմաթիվ գերատեսչությունների՝ ՊՆ-ին, ԱԱԾ-ին, ՏԿԵ նախարարությանը, ոստիկանությանը, որպեսզի նրանք պարզաբանեն՝ ի վերջո, նշված ճանապարհահատվածում երթևեկությունն ինչպե՞ս պետք է կազմակերպվի կամ ի՞նչ պայմանավորվածություններ կան, առհասարակ, անվտանգությունն ինչպե՞ս պետք է կազմակերպել։ Բոլոր այս գերատեսչությունները նույն պատասխանն են տվել՝ ասելով, որ իրենց լիազորություններից դուրս է»,- նշեց պատգամավորը՝ հարց բարձրացնելով, թե այդ դեպքում Հայաստանի ո՞ր գերատեսչությունն է պատասխանատու ՀՀ քաղաքացիների անվտանգության համար։

Գրիգորյանի խոսքով՝ եթե նշված կառույցների ներկայացուցիչները խուսափում են գալ խորհրդարան ու ստեղծված իրավիճակի շուրջ բացատրություններ տալ, նշանակում է՝ գաղտնի պահվող փաստեր ու իրողություններ կան։

«Ցավալիորեն, մարդիկ, ովքեր երեք տարի առաջ ասում էին՝ «մենք ենք տերը մեր երկրի», այսօր ո՛չ երկրին են տեր կանգնում, ո՛չ էլ ժողովրդին»,- ընդգծեց Աննա Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: