«Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի շրջանակում նախագահական նստավայրում տեղի է ունեցել դաշնակահարուհի Դիանա Սահակյանի համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, այսօր երեկոյան տեղի է ունեցել գերմանաբնակ հայ դաշնակահարուհի Դիանա Սահակյանի համերգը:

Գիտաժողով-փառատոնի կազմակերպիչ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը խորհրդանշական է համարել գիտաժողով-փառատոնի համերգներից մեկը Հանրապետության նախագահի նստավայրում անցկացնելը, քանի որ Կոմիտասի պատմական դերակատարությունը հայ ժողովրդի համար ենթադրում է իր ժառանգության արժևորում պետական ամենաբարձր մակարդակով։ «Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում դաշնամուրային երեկոյի կազմակերպումը մեր ինքնության այդ մեծ խորհրդանիշի՝ Կոմիտաս երևույթի հանդեպ պետական ամենաբարձր հովանավորություն արտահայտությունն է»,-նշել է Նիկոլայ Կոստանդյանը։

Նախագահ Սարգսյանը, ողջունելով կազմակերպիչներին և հյուրերին, մեծ պատիվ է համարել նախագահական նստավայրում Կոմիտասին նվիրված համերգը հյուրընկալելը: «Երբ խոսում ես Կոմիտասի մասին, ապա առաջին միտքը, որ գալիս է, մեր ազգային ինքնությունն է։ Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում հսկայական ներդրում է ունեցել համաշխարհային արվեստում։ Այդ ներդրման հիմքում միշտ մեր ինքնությունը, մեր պատմությունը, մեր ով լինելն է,- նշել է նախագահ Սարգսյանը: -Կոմիտաս վարդապետը կարողացավ հանճարեղ պարզությամբ նկարագրել հայկական ինքնությունը։ Եթե մեզնից յուրաքանչյուրը կասկած ունի այս կամ այն երաժշտական գործի հայկականության հետ կապված, կարծում եմ՝ շատ պարզ բանաձև կա՝ այդ երաժշտությունը լսելուց հետո միացրեք Կոմիտաս, և եթե ներդաշնակություն զգաք, ապա այդ երաժշտությունը հայկական է»։

Նախագահը հաջողություններ ու ստեղծագործական նվաճումներ է մաղթել տաղանդաշատ դաշնակահարուհի Դիանա Սահակյանին: Համերգին Դիանա Սահակյանի կատարմամբ հնչել են կոմիտասյան հայտնի մեղեդիներ, ինչպես նաև ստեղծագործություններ համաշխարհային երաժշտական գանձարանից: