Փարիզում տեղի է ունեցել Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի նախապատրաստման բարձր մակարդակի հանդիպումը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 22-ին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանում հոկտեմբերի 10-ին կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի նախապատրաստաման բարձր մակարդակի հանդիպումը, որին մասնակցեցին Հայաստանի ԱԳ նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը, ՖՄԿ-ում նախագահող Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձական, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժման (MEDEF) ղեկավար Պիեռ Գատազը։

Ներկայացնելով տնտեսական ֆորումի անցկացման Հայաստանի նախաձեռնությունը՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հիմնական նպատակն է ֆրանկոֆոն գործարարների մշտական գործող ցանցի ստեղծումը։ Հայաստանի ԱԳ նախարարի բնորոշմամբ ստեղծվելիք այդ ցանցի առաքելությունն է դառնալու ֆրանկոֆոն տարածքի ձեռնարկատերերի, գործարարների և նրանց միավորող կազմակերպությունների միջև ինստիտուտուցիոնալ, մասնագիտական կապերի հաստատումը և զարգացումը, ձեռնարկատիրության համար նպաստավոր պայմանների խթանումը, փոխադարձ ներդրումների խրախուսումը՝ միտված Ֆրանկոֆոնիայի երկրների տնտեսական զարգացմանը։ Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ ծրագրվում է ցանցի թվային հարթակի ձևավորումը՝ որպես շահավետ փոխանակումների և դրական փորձառության ընդօրինակման շրջանակ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը որպես ֆորումի քննարկման թեմաներ առանձնացրեց կայուն զարգացման ապահովմանը միտված ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը, էներգետիկայի՝ ներառյալ վերականգնվող էներգիայի, հաղորդակցության և տրանսպորտային ուղիների, ջրային ռեսուրսների կառավարման կատարելագործումը, գյուղատնտեստության և սննդի արտադրության արդյունավետության բարձրացումը, թվային ու բարձր տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության խթանումը, կանանց և երիտասարդների ձեռնարկատիրական գործունեության առաջմղումը և մասնագիտական կրթության խրախուսումը։

ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ֆորումին մասնակցելու հրավիրվելու են միջազգային և տարածաշրջնային տնտեսական կառույցների ղեկավարներ, սահմանափակ թվով անվանի գործարարներ՝ ողջ ֆրանկոֆոն աշխարհից։ Նախարար Նալբանդյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց, որ տնտեսական ֆորումը նախատեսվում է անցկացնել Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Ծաղկաձորում։ Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ Ֆորումի մասնակից գործարարները հրավիրվելու են հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հանդիսավոր բացման արարողությանը։

Հանդիպման մասնակիցները հավանության արժանացրեցին ֆրակոֆոն տնտեսական ֆորում կազմակերպելու վերաբերյալ Հայաստանի նախաձեռնությունը և դրա հետ կապված առաջարկությունները՝ պատրաստակամություն հայտնելով ամենայն աջակցություն ցուցաբերել ինչպես ֆորումի անցկացման, այնպես էլ ֆրանկոֆոն գործարարների ցանց ստեղծելու աշխատանքներում։