Պետք է սթափվել․ Հայաստանը ճակատագրական օրեր է ապրում․ Լևոն Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ

-Պարո՛ն Շիրինյան, արդյոք զենքի հետ կապված այս իրադարձությունը անսպասելի կորակե՞ք.  խոսքը բանակին անորակ զենքի մատակարարման սկանդալին է վերաբերում, 4,7 մլն դոլարի չարաշահման մասին է: Կալանավորված են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենք մատակարարող ընկերության ղեկավար Պատրոն Դավոն, և այլ զինվորականներ են այս գործով անցնում: Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ ինչի՞ մասին է վկայում այս պատմությունը: Կարծես թե հեղափոխությունից հետո պաշտոնյաները նման գործարքներում չպետք է ներգրավեին:

-Անմեղության կանխավարկածը ես էլ եմ պահպանում, բայց Հայաստանում, անկախ այս գործից, ում հանդեպ կիրառում են այդ կանխավարկածը, պարզվում է, որ իրականում ոճրագործ է: ՀՀ իրավական համակարգը լյութոկրատական իշխանության բաղադրիչ է… Այս դեպքը, կարծում եմ, նոր չէ և այնքան էլ անակնկալ չէ՝ երկու իմաստով, առաջինը՝ այն իմաստով, որ մենք բացարձակ անկում ենք գնում և ոչ թե այն պատճառով, որ շատ թույլ ենք, այլ այն մտածողության իներցիայով, որ եթե մենք տեր չունենանք՝ հատկապես «Հյուսիսում», ուրեմն չկանք, սրանք այդ շերտն են կազմում։ Ես եթե լինեմ, բոլոր նրանք, ովքեր «Հյուսիսի» ակադեմիան են ավարտել, նրանց հուսալիությունը կստուգեմ:

-ԱԱԾ-ի աշխատողների մեծ մասն էլ են Ռուսաստանում կրթվել:

-ԱԱԾ-ն դեռ թող մնա, որովհետև իրենց ազդեցությունը այդքան էլ չկա՝ բացի լուրեր տալուց: Խաբարովսկին էլ իրենց լուրերը տվեց, անցած տարի օգոստոսին ցուցակ տվեց, թե ովքեր են Ռուսաստանի լրտես հայկական հիմնարկներում, մեջը գեներալ կար, էլի կա և հպարտ – հպարտ պայքարում էր հեղափոխության դեմ…  Երկրորդը՝ ես կարծում եմ, որ իշխանության ամրապնդման հետ կապ ունի, ենթադրում եմ և ուզում եմ վստահ լինել, որ հեղափոխական իշխանությունը տեսնում է՝ մենք փրկություն չունենք, և եթե մեր անկախությունը կորցնենք, անկախ նրանից, թե հանուն ում ենք կորցնում, որովհետև ցարերից սկսած՝ Հայաստանն իր ամեն ինչը կորցրել է հանուն Ռուսաստանի. երկու տարբերակ կա՝ ինչ-որ բան չես ուզում անել, բայց անում ես, և երկրորդ՝ չես ուզում անել, բայց պատին դեմ տված վիճակ է, եթե չանես քո վերջը եկել է, հիմա մեր իշխանության՝ վարչապետի համար պարզ է խաղի այն սպեկտորը, որ կա. սա մեր ժողովրդի ճակատագրի հարցն է:

-Կան քաղաքագիտական կարծիքներ, որ Հայաստանում ներքին քաղաքականություն չկա, «Հյուսիսից» ինչ ասում են, այդ ծրագրավորումը տարբեր կուսակցություններ ստանում են, և եթե անգամ ՀՀ շահերին դեմ էլ լինի, պետք է այդ գործողությունները կատարեն: Ռ. Քոչարյանի ուժի ներկայացուցիչները խոսում են նոր հանրահավաքների, ակցիաների գնալու մասին: Ըստ Ձեզ՝ ՀՀ իշխանության վարքագծում կա՞ մի բան, որ  Պուտինի սրտով չէ, ու փորձում են այս ընդդիմությանը ոտքի հանել, թե՞ չպետք է իրար հետ կապել այդ երկուսը:

-Այդ գեներալները հայճույքով այդ 10-12 հազար կիլոմետրը հանձնեցին թուրքին՝ Պուտինին դուր գալու համար… Ֆինլանդիայում էլ արտաքին գործոնը առաջին պլանում է, միշտ ՌԴ ներխուժումը աչքի առաջ ունեն: Բայց դա չի նշանակում, որ մյուս գործոնները պետք է անտեսել: Իմ դժգոհությունը գալիս է նրանից, որ ռեֆորմները մնացին կիսատ-պռատ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան