Կորոնավիրուսի ախտանշանները սկսել են նմանվել գրիպի ախտանշաններին․ հիվանդությունը դարձել է ավելի արագընթաց

Լուրեր

16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
Բոլորը

Կորոնավիրուսի ախտանշաններն այս աշնանը զգալիորեն տարբերվում են COVID-19-ի նախորդ ալիքներից, հիվանդության սկզբում այն հեշտությամբ կարելի է շփոթել մրսածության կամ գրիպի հետ։ Արդյունքում նոր ախտանշաններ են ի հայտ գալիս, իսկ հիվանդությունը դառնում է ավելի արագընթաց, գրում է Gazeta-ն։

Այսպես, փորձագետները կորոնավիրուսային վարակի նոր ախտանշան են անվանում մրսածությունը, որը շատ արագ է զարգանում․ թոքաբորբն առաջանում է արդեն 3-րդ օրը, այլ ոչ թե 7-րդ օրը, ինչպես նախկինում։

Հիվանդության առաջին օրերին կորոնավիրուսով հիվանդացածների մոտ նկատվում են սուր գրիպի նմանվող ախտանշաններ, կոկորդի ցավ, բարձր ջերմություն։ Սրան կարող են գումարվել գլխապտույտով խլությունն ու հոտառության կորուստը։ Երկու ախտանշաններն էլ խոսում են վիրուսի կողմից կենտրոնական նյարդային համակարգի խոցման մասին, նշել են բժիշկները։

«Քթից հոսք, կոկորդի ցավ, քրտնարտադրություն։ Արագ զարգացող ու երկարատև հազ՝ մեծ քանակությամբ խորխով։ Տենդն իրեն պահում է գրիպի պես, բայց տևում է ավելի երկար։ Զգալիորեն արտահայտվում են նյարդաբանական ախտանշանները՝ գլխապտույտ, գլխացավ, արտահայտված թուլություն։ Տեղից կտրուկ բարձրանալու փորձի ժամանակ հնարավոր է ուշաթափություն, գրանցվում է կենտրոնական նյարդային համակարգի վնասում։ Այս բոլոր ախտանշանները միանգամից չեն հայտնվում, առավելագույնը՝ երկրորդ օրը, և շարունակվում են շաբաթներով»,-պարզաբանել է բժիշկ Ալեքսանդր Էդիգերը։

Նախկին ախտանշաններից մնացել է միայն մարսողության խանգարումը, սակայն դա այժմ ավելի վառ է արտահայտված՝ փորացավով և փորլուծությամբ։

«Շատ դժվար է մարսվում ուտելիքը, անգամ ապուրներն ու շիլաները։ Հնարավոր է սրտխառնոց և փսխում։ Զննությունները ցույց են տալիս լյարդի արտահայտված ֆերմենտներ, որոնք նախկինում չէին նկատվում»,- հավելել է Էդիգերը:

Նախորդ ալիքներում կորոնավիրուսի հիմնական ախտանշաններն էին ջերմությունը, հոգնածությունը, հազը՝ փոքր քանակությամբ խորխով։ Հիվանդության զարգացման հետ մեկտեղ՝ որոշ հիվանդների մոտ հայտնվում են այնպիսի ախտանշաններ, ինչպես, օրինակ, օդի պակասի զգացողությունը։ Մարմնի ջերմության բարձրացում գրանցվել է հիվանդների 90%-ի մոտ, չոր հազը՝ 80%-ի, կրծքավանդակի հատվածում ծանրությունը՝ ավելի քան 20%-ի մոտ։

Տաթև Ֆռանգյան