ԱՆ-ն չպետք է իրականացնի կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործառույթը. Արշակ Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չգիտեմ՝ վեթինգի կարիք ունենք, թե ոչ, dատական համակարգում նորմալ աշխատում ենք` յուրաքանչյուրս իր տեղում, իր դիրքում է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց դատավոր Արշակ Վարդանյանը։

Դիտարկմանը, որ խոսում են կարգապահական վարույթներն ավելացնելու մասին, և հարցին, թե դա սպառնալի՞ք է դատավորների համար, Արշակ Վարդանյանը նկատեց՝ եթե ավելանալու են, թող ավելանան։

«Արդեն միանշանակ է, եվրոպական համապատասխան կառույցներն էլ են արձանագրել, որ ՀՀ արդարադատության նախարարը չպետք է ունենա այդ գործիքակազմը՝ դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու։ Հատկապես խոսքը վերաբերում է նյութական դատավարական իրավունքի խախտման դեպքերին»,-նշեց դատավորը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ նախկինում դատավորները պատվերներ են կատարել՝ Արշակ Վարդանյանն ասաց, որ փորձում է նման արտահայտություններին ուշադրություն չդարձնել։

«Ինչպես աշխատել եմ առաջին օրը, նույն կերպ էլ աշխատում եմ ներկայումս։ Կլինի որևէ պաշտոնյա, թե հանրային ծառայող կամ քաղաքացի, չի կարող դատավորի վրա ներազդել, եթե դատավորը նման հակումներ չունի։ Իմ նկատմամբ ճնշումներ չկան և չեն կարող լինել»,- նշեց Վարդանյանը։