ՏԻՄ ընտրությունների քաղաքական նշանակությունը․ քննարկում․ ՈՒՂԻՂ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հայաստանում հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, որոնք փաստացի ընթանալու են համայքների խոշորացման գործընթացին գրեթե զուգահեռ: Ընդդիմությունն այս գործընթացն անվանում է քաղաքական, որը կոչված է ՏԻՄ ընտրություններից առաջ «վերացնելու իշխանություններին ոչ պիտանի համայնքապետերին»:

Միանգամից մի քանի խոշոր քաղաքներում և տասնյակ մեծ ու փոքր համայնքներում տեղի ունենալիք ընտրություններին լարված պայքար է սպասվում կառավարող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ընդդիմության ներկայացուցիչների, ինչպես նաև մարզային «նշանակության» քաղաքական ուժերի միջև:

Կառավարող ուժի համար սա հնարավորություն է շարունակելու՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրանցած հաջողությունը՝ ամրապնդվելով իր դիրքերը նաև համայնքներում:

Մյուսների համար, հաշվի առնելով ոլորտում մրցակցության աճը, ՏԻՄ ընտրությունները կարող են քաղաքական հայտ ներկայացնելու հնարավորություն դառնալ:

Հայաստանում սպասվող ՏԻՄ ընտրություններին, դրանց նշանակությանն ու զուգահեռ ընթացող համայնքների խոշորացման գործընթացին կանդրադառնանք հոկտեմբերի 1-ին, ժամը՝ 15:00-ին «Հոդված 3» ակումբի՝ ՏԵՍԱԿԱՊԻ միջոցով «ՏԻՄ ընտրություններ. համայնքային ընտրությունների քաղաքական նշանակությունը» թեմայով կազմակերպած քննարկման ժամանակ:

Բանախոսներն են.
Աշոտ Գիլոյան՝ ՀՀ ՏԿԵ նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ
Վարդինե Գրիգորյան՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող
Վահագն Հովակիմյան՝ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն