Տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում Ղազախստանի մեծ փորձը կնպաստի մեր երկրում այդ ոլորտի զարգացմանը

Լուրեր

11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ն կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարը ողջունել է դեսպանին, նշել, որ  Ղազախստանի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը շարունակական բնույթ է կրում, իսկ ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում գտնվելու հանգամանքը էապես մեծացնում է համագործակցությունը զարգացնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։

Նախարարը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, որոնք միտված են զարգացնելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում։ Նախարարի խոսքով՝ ներկայում տնտեսության  բոլոր ուղղությունները կապված են տեխնոլոգիաների հետ, ուստի բարձր տեխնոլոգիաների առաջընթացն առանցքային դերակատարություն ունի երկրի տնտեսության զարգացման ճանապարհին։

Դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, անդրադարձել 2 երկրների միջև պատմական ու մշակութային ամուր կապերին, ընդգծել Ղազախստանի հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկրի գիտական, մշակութային, հասարակական քաղաքական կյանքում։  Դեսպանը նախարարին է ներկայացրել Ղազախստանի տնտեսական առաջընթացի ուղղությամբ իրականացված մի շարք ծրագրեր, անդրադարձել տեխնոլոգիական ոլորտում նախարարության հետ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններին,  պատրաստակամություն հայտնել առաջիկայում դրանք առավել զարգացնելու և ընդլայնելու։

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է հատկապես տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում Ղազախստանի ունեցած մեծ փորձը, որի շրջանակներում գործակցությունը կնպաստի մեր երկրում այդ ոլորտի զարգացմանը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու նախարարների միջև նախատեսվող առցանց հանդիպման ընթացքում առավել գործնական քննարկել նախանշված համագործակցության հնարավորությունները։