Վրաստանի վարչապետը Բաքվում է․ նախատեսվում է համագործակցության մասին հուշագրերի ստորագրում

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Ադրբեջան։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վրացականի կառավարական պատվիրակության ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Բաքվում։

Ղարիբաշվիլիի ղեկավարած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման հարցերի նախարար Նաթիա Թուրնավան և կառավարության աշխատակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին։

Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այցի ընթացքում կայանալու է նաև Ադրբեջանի ու Վրաստանի վարչապետների նախագահությամբ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը, որից հետո ստորագրվելու են համագործակցության մասին հուշագրեր։

Aliq.ge-ի փոխանցմամբ էլ՝ մինչ Բաքու մեկնելը «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ղարիբաշվիլին նշել է, որ առաջիկայում կլինի նաև Երևանում:

«Մենք ունենք վստահություն, որն ամենակարևորն է․ երբ վստահություն լինի երկրների առաջնորդների միջև ևս, բոլոր հարցերը կլուծվեն: Նմանատիպ հարաբերություններ ունեմ նաև պարոն Փաշինյանի հետ, ով ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր Թբիլիսիում, և ես էլ առաջիկայում պատրաստվում եմ այցելել Հայաստան»,- ասել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի վարչապետը նշել է նաև, որ վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Վրաստանը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարևոր միջնորդությամբ հանդես եկավ։ Դա 15 հայ գերիների վերադարձն էր՝ ականապատ տարածքների քարտեզի դիմաց: Վերջերս էլ Ղարիբաշվիլին առաջարկել էր հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումների հարթակ ստեղծել Թբիլիսիում։

Էմմա Չոբանյան