Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 929 նոր դեպք

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 929 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1 914 մարդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 33 պացիենտ։

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 32 522 թեստ, այստեղից 18 251-ը հակագենի արագ թեստ, 14 271-ը «Փի Սի ԱՐ»:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը-5,93%, վերջին 14 օրվանը 6,16%, վերջին 7 օրվանը 5,82%:

Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման՝ 611 269 դեպք, այստեղից ապաքինվել է 582 805 վարակված, մահացել է 8 917 մարդ:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 774 769 մարդ, օրական պատվաստվել է՝ 12 469 մարդ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 45 պացիենտ, ստացիոնարում հսկողության տակ է 4 278 մարդ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 726 վարակված:

Երեկ, սեպտեմբերի 28-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 2 185 դեպք, ապաքինվել է 2 010 պացիենտ, մահացել է 40 մարդ: