ԱՄՆ-ի Կոնգրեսին դեռ չի հաջողվում կանխել կառավարության աշխատանքների ժամանակավոր դադարը

Լուրեր

11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ն կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
Բոլորը

ԱՄՆ-ի Կոնգրեսը երկուշաբթի օրը չկարողացավ գալ այնպիսի համաձայնության, որի արդյունքում կառավարությունը ժամանակավորապես չէր փակվի: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Երկուշաբթի օրը երեկոյան հանրապետական կոնգրեսականները դեմ քվեարկեցին մի քանի բանաձեւերի, ինչը դեմոկրատներին ստիպում է այլ ուղիներ որոնել կառավարությունը հինգշաբթի օրվանից հետո բաց պահելու համար: Չհաջողվեց նաեւ բարձրացնել պարտքերի վերին շեմը:

Ասենք, որ որոշումը չի ընդունվել ձայների 48-ը 50-ի հարաբերակցությամբ:

Ինչպես Սենատում մեծամասնության ղեկավար, դեմոկրատ Չաք Շումերն է ասում, «Չի կարելի թույլ տալ, որ վտանգի տակ հայտնվեն միլիոնավոր աշխատատեղեր, որ ժողովուրդը կրի տրիոլիոնավոր դոլարների վնաս, տուժի սոցիալական ապահովության ցանցը, տուժեն պատերազմի վետերանները: Ահա սրան է հանգեցնում հանրապետականների դիրքորոշումը»:

Իսկ Սենատում փոքրամասնության ղեկավար, հանրապետական Միթչ ՄաքՔոնելի խոսքերով, «Դեմոկրատները ցանկանում են ժամանակավոր համավարակը օգտագործել որպես Տրոյական ձի` հանուն մշտական սոցիալիզմի»:

ՄաքՔոնելը եւ մյուս հանրապետականները դեմ չեն սակայն, որպեսզի ընդունվի օրինագիծ, որը թույլ կտար կառավարության աշխատանքը ամենօրյա ֆինանսավորման սկզբունքով: Սակայն դեմոկրատները չեն ցանկանում կառավարության ֆինանսավորման հետ կապված միջոցները տարանջատել պարտքի սահմանների մասին օրինագծից:

Բացի այդ միջոցների շուրջ առկա փակուղուց, Կոնգրեսը նաև չի կարողանում համաձայնության գալ է 1 տրիլիոն դոլարի արժողությամբ երկու կուսակցությունների կողմից հավանության արժանացած ենթակառուցվածքների օրինագծի շուրջ, ինչպես նաև դեմոկրատների կողմից հավանության արժանացած 3,5 տրիլիոն դոլարի արժողությամբ սոցիալական ծախսերի և կլիմայի փոփոխության օրինագծերի շուրջ: