Չհամաձայնեցինք Սերժ Սարգսյանին փոխարինել Կարեն Կարապետյանով, քանի որ մեր խնդիրն անձը չէր. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Հայաստան» դաշինքից հայտարարել են, որ շուտով սկսելու են մարզային այցեր, ինչպես նաև բողոքի ակցիաներ՝ պահանջելով իշխանության հրաժարականը:

Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը կարծիք հայտնեց, որ ընդդիմության համար առիթ է հանդիսացել այն, որ չկարողացան խոչընդոտել խորհրդարանական աշխատանքները. «Նրանք հայտարարել էին, որ գալիս են խորհրդարան՝ օր ու արև չտալու այս իշխանություններին»:

Պատգամավորի խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորները փորձում են պայքարը տեղափոխել փողոց, սակայն դա նրանց չի հաջողվի. «Այսօր չկա նման պահանջարկ, ժողովուրդը կարիք չունի փողոց դուրս գալու, եթե դրա կարիքը լիներ, ժողովուրդը իրենց հետ դուրս չէր գա, այլ կգտներ ավելի ազնիվ ուժ և նրա միջոցով կարտահայտեր իր բողոքի ձայնը»:

Դիտարկմանը, որ ժամանակին իրենց թիմին հաջողվել է փողոցային պայքարի միջոցով իշխանություն վերցնել, և իրենց պայքարի թիրախում հիմնականում Սերժ Սարգսյանն էր, Հակոբյանը նշեց. «Մեր թիրախում այդ օրվա խնդիրներն էին,  բարքերն էին, որի գլխավերևում Սերժ Սարգսյանը չէր: Մենք չհամաձայնեցինք Սերժ Սարգսյանին փոխարինել Կարեն Կարապետյանով, քանի որ մեր խնդիրն անձը չէր»:

Մանրամասները՝ տեսանյութում: