ԵԽԽՎ երեկվա բանաձևում ներառվել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ ՄԻՊ-ի առաջարկը

Լուրեր

30.04.2024 | 14:41
Դոլարի արժեզրկում կա․ դա պայմանավորված է ներհոսքի ավելացմամբ․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 14:39
«Ոստիկանական բռնություններ․ նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ» խորագրով քննարկում. ՈՒՂԻՂ
30.04.2024 | 14:32
ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը
30.04.2024 | 14:20
Ուկրաինայում պատերազմը 545 երեխայի կյանք է խլել
30.04.2024 | 14:12
Կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը
30.04.2024 | 14:03
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը Փարիզում խորհրդակցություններից հետո վերադարձել է Բաքու
30.04.2024 | 14:01
Ասում են` ինչու չեք սկսել Ջերմուկից, շատ լավ գիտեք, թե ինչու. Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 13:58
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
30.04.2024 | 13:54
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են գրանցվել, կան ձերբակալվածներ
30.04.2024 | 13:45
Ապօրինի ծագում ունեցող գույքի ընդհանուր հայցապահանջը կազմում է 526 միլիարդ դրամ. Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 13:33
Ռուսական զորքերն ավիահարված են հասցրել Խարկովին․ 1 զոհ, 7 վիրավոր կա
30.04.2024 | 13:20
Քրիստինե Վարդանյանը` Լևոն Քոչարյանի օգնականի կողմից լրագրողին հարվածելու տեղեկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 13:16
ՌԴ-ում վեց ամսում քաղաքացիությունից զրկել են գրեթե 400 մարդու
30.04.2024 | 13:05
Հարկադիրը պահում է թոշակները․ անընդունելի է․ պատգամավորը՝ փոխնախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 13:01
Պահանջում ենք ՀՀ կառավարությունից քննարկում կազմակերպել․ լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել
Բոլորը

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն ակտիվորեն տարածվում է նաև միջազգային հանրությունում։ Այս առաջարկը ԵԽԽՎ հատուկ զեկուցողին ներկայացվել էր փաստերի հիմնավորումով. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Մասնավորապես, երեկ Ստրասբուրգում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը, որտեղ, այլ հարցերի թվում, երկու երկրներին կոչ է արվում սկսել բանակցություններ դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ և ուսումնասիրել ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը խաղաղապահ կամ ռազմական մշտադիտարկման ուժերի ներգրավմամբ։

Վերջին մեկ տարվա ընթացքում իմ տարաբնույթ հանդիպումներն ու քննարկումները միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նպատակ են ունեցել ապացուցել, որ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքները կանխելու միակ արդյունավետ տարբերակն անվտանգության (ապառազմականացված) գոտի ստեղծելն է․ պատերազմից հետո ՀՀ գյուղերի հարևանության և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումները, այդ թվում՝ դրոշներն ու ցուցանակները, զուրկ են իրավական որևէ հիմքից, նրանք պետք է հեռացվեն և ստեղծվի անվտանգության (ապառազմականացված) գոտի:

Ավելին, Ադրբեջանի հետ միայն դելիմիտացիան ու դեմարկացիան` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ։

Ավարտին են մոտենում անվտանգության գոտու հայեցակարգի աշխատանքները, որտեղ ծավալուն վերլուծությամբ, այդ թվում՝ քարտեզի միջոցով, ցույց ենք տվել դրա անհրաժեշտությունը մարդկանց իրավունքների պաշտպանության համար։