ՌԴ-ում վեց ամսում քաղաքացիությունից զրկել են գրեթե 400 մարդու

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Ռուսաստանի իշխանությունները վերջին վեց ամսվա ընթացքում քաղաքացիությունից զրկել են քաղաքացիություն ստացած 398 անձի՝ տարբեր հանցագործությունների համար։ Այս մասին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունից, գրում է The Moscow Times-ը։

Գերատեսչությունը պարզաբանել է, որ այդ անձանց ռուսական անձնագրերը չեղարկվել են «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, որն ուժի մեջ է մտել անցյալ տարվա հոկտեմբերի վերջին։ Դրանում ասվում է, որ ձեռք բերված ՌԴ քաղաքացիությունը կարող է դադարեցվել Քրեական օրենսգրքի 64 հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար։

Մասնավորապես, ձեռք բերված քաղաքացիությունից կարող են զրկվել բանակի մասին «ֆեյքեր» տարածելու և զինված ուժերը «վարկաբեկելու», դիվերսիաների, պատժամիջոցների կոչերի, դասալքության, զինվորական ծառայությունից և դրանից ելնող պարտավորություններից խուսափելու, ինչպես նաև լրտեսության, դավաճանություն և պետական գաղտնիքների բացահայտման համար։

Բացի այդ, քաղաքացիությունից կարող են զրկվել ոչ ցանկալի օտարերկրյա կամ միջազգային ոչ կառավարական կազմակերպությանը մասնակցելու, թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության, հանցավոր համայնք կազմակերպելու և ավազակային հարձակում իրականացնելու համար: