Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին. քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում գործակցության հեռանկարները

Լուրեր

29.04.2024 | 00:56
Բլինքենը Ալիևին կոչ է արել շարունակել ՀՀ-ի հետ բանակցությունները ու ազատել անարդարացի ձերբակալվածներին, Ադրբեջանի նախագահը կրկին բողոքել է բաժանարար գծերից
28.04.2024 | 22:11
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
28.04.2024 | 22:06
«Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային»․ հանրահավաք Թբիլիսիում
28.04.2024 | 21:19
Արագած գյուղ տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2024 | 21:00
Պրահայի անփոփոխ տեսքի, մաքուր արվեստի և Սյունիքի մոգականության մասին. ապաքաղաքական զրույց Պետր Պիրունչիկի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 20:47
Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
28.04.2024 | 20:09
Փաշինյանը Բլինքենի հետ հեռախոսազրույցում դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ
28.04.2024 | 19:01
Նախարար Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»
28.04.2024 | 18:44
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Փաշինյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2024 | 18:02
ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա․ Բալայան
28.04.2024 | 17:35
Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց
28.04.2024 | 17:29
ՀՀ ԱԳ փոխնախարարը Կատարում ներկայացրել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 16:28
Սյունիքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
28.04.2024 | 16:23
Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած
28.04.2024 | 16:15
Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Հանդիպմանը քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության հարցերը. տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային բազան հնարավորություն է տալիս փոխգործակցություն ծավալել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում:

Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել ՏՀԶԿ և ՄԶԾ համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի իրականացումը և դրա շրջանակում Իտալիայի հարկային ծառայութան և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջև ձևավորված համագործակցային միջավայրը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռել հայկական կողմին փոխանցել հարկային ստուգմանը վերաբերող գիտելիքներ և հմտություններ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել  գործուն քայլեր իրականացնել ուղղված երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնմանը: