COVID-19-ի դեմ պատվաստումները չեն ազդում անձի վերարտադրողական ֆունկցիայի վրա․ ՀՎԿԱԿ

Լուրեր

29.04.2024 | 09:49
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է
29.04.2024 | 09:46
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2024 | 09:30
Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք տեղի է ունեցել պայթեցման աշխատանք․ ՊՆ
29.04.2024 | 00:56
Բլինքենը Ալիևին կոչ է արել շարունակել ՀՀ-ի հետ բանակցությունները ու ազատել անարդարացի ձերբակալվածներին, Ադրբեջանի նախագահը կրկին բողոքել է բաժանարար գծերից
28.04.2024 | 22:11
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
28.04.2024 | 22:06
«Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային»․ հանրահավաք Թբիլիսիում
28.04.2024 | 21:19
Արագած գյուղ տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2024 | 21:00
Պրահայի անփոփոխ տեսքի, մաքուր արվեստի և Սյունիքի մոգականության մասին. ապաքաղաքական զրույց Պետր Պիրունչիկի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 20:47
Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
28.04.2024 | 20:09
Փաշինյանը Բլինքենի հետ հեռախոսազրույցում դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ
28.04.2024 | 19:01
Նախարար Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»
28.04.2024 | 18:44
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Փաշինյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2024 | 18:02
ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա․ Բալայան
28.04.2024 | 17:35
Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց
28.04.2024 | 17:29
ՀՀ ԱԳ փոխնախարարը Կատարում ներկայացրել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առկա ապացուցողական բժշկության տվյալները և իրականացված լայնածավալ հետազոտությունները փաստում են, որ COVID-19-ի դեմ պավաստումները չեն ազդում կանանց և տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա: Այս մասին հրապարակմամբ հանդես է եկել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը։

Չկա որևէ ապացույց և ոչ մի վստահելի գիտական հիմք, որը կարող է COVID-19-ի դեմ պատվաստանյութը կապել կանանց անպտղության հետ: Միևնույն ժամանակ առկա են տվյալներ, որ հենց կորոնավիրուսային հիվանդությունը կարող է ազդել անձի վերարտադրողական ֆունկցիայի վրա:

Հետևաբար՝ ամփոփելով լայնածավալ հետազոտության տվյալները, տղամարդկանց և կանանց վերարտադրողական առողջության և COVID-19-ով պայմանավորված պտղաբերության պոտենցիալ ռիսկերը կանխելու համար առաջարկվում է պատվաստվել COVID-19-ի դեմ:

(հղում՝ https://www.britishfertilitysociety.org.uk/…/Covid19… , https://www.fertstertdialog.com/…/fertility… , https://factcheck.afp.com/covid-19-vaccine-not-shown… )

Առավել հաճախ ապատեղեկտվություն տարածվում է՝ հղում տալով Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում COVID-19-ի դեմ հետպատվաստումային երևույթների վերաբերյալ շաբաթական թարմացումներին, հատկապես մատնանշելով կանանց շրջանում անպտղության, վերարտադրողական գանգատները՝ հաշվի չառնելով մի շարք գործոններ: Առաջնահերթ պետք է նշել, որ տվյալ համակարգը չի հաստատում պատվաստանյութ-երևույթ պատճառահետևանքային կապը:

Այն նախատեսված է միայն պատվաստվածների կողմից գանգատները գրանցելու համար:

(հղում՝ https://www.gov.uk/…/coronavirus-vaccine-summary-of…
https://coronavirus-yellowcard.mhra.gov.uk/)։