Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեկնարկի պայմանն է

Լուրեր

15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
Բոլորը

Թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին առաջ է տարել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցի» մասին ադրբեջանական թեզն ու հայտարարել, թե միջանցի բացումը պայման է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեկնարկի համար։

«Իհարկե, դա պահանջ է, քանի որ այդ մասին ասվում է նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։ Հայաստանն իր վրա այդ պարտավորությունն է վերցրել։ Եթե չկատարի այդ պարտավորությունը, ապա ի՞նչ կարգավորման մասին է խոսքը։

Հայաստանը պետք է ճիշտ վերլուծի հետպատերազմյան իրավիճակը։ Ներկա իրավիճակում Հայաստանը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար, քանի որ դա նրանց համար է կարևոր։ Մենք առանց դրա էլ կարող ենք ապրել, ինչպես նախկինում ենք ապրել»,- հայտարարել է Ալիևը։

Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի ԶՈւ-ի՝ մայիսի 12-ից ՀՀ սուվերեն տարածք ներխուժմանն ու ևս մեկ անգամ ասել, թե չեն պատրաստվում հեռանալ։

«Հիմա Հայաստանում ու մի շարք արտասահմանյան գործիչներ մեզ մեղադրում են Հայաստանի տարածքի օկուպացիայի մեջ։ Դա սուտ է։ Եթե Հայաստանը խոսում է, որ սահմանն այնտեղ է անցնում, ապա ինչո՞ւ այնտեղ ոչ ոք չկար։ Մենք եկել ու տեղակայվել ենք լեռներում, և մեր քարտեզների համաձայն՝ մենք տեղակայվել ենք մեր հողերում։

Եթե Հայաստանն այլ կերպ է մտածում, թող նստի բանակցությունների սեղանի շուրջ, քննարկենք։ Դա կարող է տևել 5 տարի, 30 տարի, ով գիտի։ Հայաստանը պետք է գիտակցի սահմանների հարցում այսօրվա իրողությունը։ Կարճ ժամկետներում նա պետք է ընդունի մեր պայմաններն ու լուծի այդ խնդիրը, որ բոլորն իմանան իրենց սահմանները»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք, սակայն, որ Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ ղեկավարների` նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության մեջ ոչինչ չի ասվում «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Փաստաթղթում խոսքը միայն մեկ՝ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի մասին է։

Էմմա Չոբանյան