Հայ համայնքի բողոքի ակցիան Վաշինգտոնում՝ Ադրբեջանի դեսպանության դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
27.09.2021 | 11:53Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև։
Ցույցի մասնակիցները պահանջել են անհապաղ ազատ արձակել հայ գերիներին, արդարադատություն հաստատել Արցախի և հայ ժողովրդի համար և պատժամիջոցների ենթարկել Թուրքիային և Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար։