Փաշինյանը ՄԱԿ-ում Թուրքիային ատամ ցույց տվող ելույթ պետք է ունենար. Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դասեր քաղելու մասին, կարծում եմ, դեռևս վաղ է խոսել։ Այն մթնոլորտը, որն այսօր ստեղծված է մեր երկրում, հնարավորություն չի տալիս մեզնից յուրաքանչյուրին ամբողջությամբ ոտքի կանգնել, հետևություններ անել վերջին աղետալի պատերազմից։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Այս օրը մեր բոլորի, այդ թվում բոլոր քաղաքական վարչակարգերի գործունեության ընթացքում թույլ տված բացթողումների, վրիպումների, խոշորագույն սխալների հետևանքն էր, որի արդյունքն էլ պատերազմն էր։ Ես խորապես համոզված եմ՝ մենք ճիշտ չհաշվարկեցինք ոչ միայն մեր հնարավորությունները, այլ նաեւ թշնամու ախորժակը։ Բայց մենք պիտի անպայման կարողանանք ոտքի կանգնել, որովհետև այլ տարբերակ ուղղակի չկա էլ։ Մեր տղաների լուսավոր հիշատակը հարգելուն ուղղված ամենապատվաբեր առաքելություններից մեկը կլիներ այսօր այն,որ ստեղծվեր ուժեղ պետական ինստիտուտներ ու ուժեղ բանակ՝ զինված ամենաժամանակակից սպառազինություններով»,- նշեց Նորիկյանը։

 

Անդրադառնալով դավաճանության վերաբերյալ հարցին և դիտարկմանը, որ թեև ԱԱԾ-ում գործեր են քննվում, բայց դեռևս բացահայտված դեպքչի արձանագրվել, Նորիկյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մեկ տարին բավարար էր որոշ գործերի վերաբերյալ որոշակի հանրային տեղեկատվություն տրամադրելու համար, սակայն միայն դատարանն է իրավասու լինելու օրինական ուժի մեջ մտած վճռով արձանագրելու դավաճանության որևէ դեպք կամ հանգամանք։ Քանի որ մենք դեռևս չունենք այնպիսի դեպք, որ որևէ դատարան հրապարակի դավաճանության հետ կապված որևէ ակտ, ես քաղաքական առումով էլ կփորձեմ ձեռնպահ մնալ, բայց միանշանակ պնդում եմ, որ եթե եղել են դավաճաններ, նրանք պիտի անպայման հայտնաբերվեն ու ենթարկվեն պատասխանատվության»:

Նորայր Նորիկյանն անդրադառնալով ՄԱԿ-ում ՀՀ վարչապետի ելույթին, ընդգծեց. «Փաշինյանը Թուրքիային ատամ ցույց տվող ելույթ պետք է ունենար և անդրադառնար բոլոր մարտահրավերներին,որոնք առկա են»:

Մանրամասները՝ տեսանյութում: