Մենք շարունակելու ենք աշխատել՝ Բաքվի հանցագործությունների նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ. ԲՀՀ

Լուրեր

29.04.2024 | 00:56
Բլինքենը Ալիևին կոչ է արել շարունակել ՀՀ-ի հետ բանակցությունները ու ազատել անարդարացի ձերբակալվածներին, Ադրբեջանի նախագահը կրկին բողոքել է բաժանարար գծերից
28.04.2024 | 22:11
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
28.04.2024 | 22:06
«Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային»․ հանրահավաք Թբիլիսիում
28.04.2024 | 21:19
Արագած գյուղ տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2024 | 21:00
Պրահայի անփոփոխ տեսքի, մաքուր արվեստի և Սյունիքի մոգականության մասին. ապաքաղաքական զրույց Պետր Պիրունչիկի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 20:47
Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
28.04.2024 | 20:09
Փաշինյանը Բլինքենի հետ հեռախոսազրույցում դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ
28.04.2024 | 19:01
Նախարար Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»
28.04.2024 | 18:44
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Փաշինյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2024 | 18:02
ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա․ Բալայան
28.04.2024 | 17:35
Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց
28.04.2024 | 17:29
ՀՀ ԱԳ փոխնախարարը Կատարում ներկայացրել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 16:28
Սյունիքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
28.04.2024 | 16:23
Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած
28.04.2024 | 16:15
Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող
Բոլորը

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը ուղերձ է հղել Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ:

«Մեկ տարի առաջ այս օրը, երբ աշխարհի երկրների ուշադրությունը կենտրոնացած էր Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի վրա, Ադրբեջանը նախաձեռնեց լայնածավալ ռազմական գործողություններ Արցախում (Լեռնային Ղարաբաղում) բնակվող ժողովրդի նկատմամբ:

44 օր տեւած ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանն իրականացրեց պատերազմական հանցագործություններ և վայրագություններ, կոպտագույնս խախտելով ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, միջազգայնորեն ընդունված նորմերն ու սկզբունքները:

Պատերազմի ընթացքում Ադրբեջանը ոտնահարել է Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության կյանքի, ֆիզիկական ու հոգեկան առողջության, գույքի եւ սեփականության, եւ մի շարք այլ իրավունքներ։

Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների, պատերազմական հանցագործությունների և վայրագությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու և փաստաթղթավորելու նպատակով Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը եւ մի խումբ իրավապաշտպան կազմակերպություններ պատերազմից անմիջապես հետո նախաձեռնեցին փաստահավաք առաքելություն, որի արդյունքում մշակվեց Արցախյան 44-օրյա պատերազմի իրավախախտումների վերաբերյալ համապարփակ զեկույցը։ Զեկույցի պատրաստման աշխատանքներն ավարտական փուլում են եւ այն մոտ ժամանակ կներկայացվի լայն հանրությանն ու միջազգային կառույցներին։

Մենք այսօր հիշում ենք այս ահասարսուռ պատերազմի բոլոր զոհերին եւ վշտակցում հազարավոր ընտանիքներին։

Մենք շարունակելու ենք աշխատել՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Բաքվի հանցագործությունների, Արցախի ու Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիայի նկատմամբ, ինչպես նաեւ նպաստելու ենք բոլոր ռազմագերիների վերադարձի, պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանը պատասխանատվության կանչելու ուղղությամբ գործընթացին։