ՌԴ-ն Ադրբեջանին զենք է տալիս՝ գնդակահարելու մեր զինվորներին․ ՀՀ-ն պիտի դեմա՛րշ հայտարարի․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Factor TV-ն զրուցել է Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի պատգամավոր Ազատ Արշակյանի հետ

-Պարո՛ն Արշակյան, Ռուսաստանը, թեև ՀՀ-ի դաշնակիցն է համարվում, միլիարդավոր դոլարների զենք է վաճառել Ադրբեջանին այս տարիներին և հայ զինվորներ են սպանվել ռուսական զենքից։ Հիմա էլ Իլհամ Ալիևը ռուսական National Defence ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ Բաքուն մտադիր է զարգացնել Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, այսինքն՝ զենք գնել։ Ըստ Ալիևի՝ նոր մշակումների են ծանոթանում, և որոշների համար արդեն հայտ են ներկայացրել։ Փաստորեն, մի աղետը դեռ չմարսած՝ ՌԴ-ն կրկին զենք է վաճառում Ադրբեջանին։ Ո՞րն է Հայաստանի անելիքը։ 

-Մենք պետք է լինենք սկզբունքային։ Մենք հիմա կեղծավոր ենք, հիմա կեղծում ենք՝ մեր և Ռուսաստանի շահերը չեն համընկնում, մենք հիմա դա ասում ենք։ Ընդհանրապես, մեր այս վարքագիծը, որ նրանք գան մեզ օգնեն, որ մենք փող կբերենք, կգնանք խոպանում կաշխատենք, դա կեղծավորություն է։ Մենք իրականում գիտենք, թե ով է հանձնել Իգդիրը, Կարսը, մենք գիտենք՝ ով հանձնեց Շուշին, ով հանձնեց Նախիջևանը, մենք գիտենք դա։ Մեր հասակակիցները կարդացել են դա դպրոցական դասագրքերում։ Ովքեր չգիտեն, խորհուրդ եմ տալիս կարդան, շատ տաղանդավոր մասնակիցներ կան՝ դիտե՛ք Հրաչյա Ներսիսյանին, լսե՛ք Արամ Խաչատրյանի երաժշտությունը, Ակսել Բակունցի սցենարով «Զանգեզուր» ֆիլմը նայեք, որը դասագիրք է։ Մենք գիտեինք, որ գնդակահարում էին, բայց մեր տանն ասում էին՝ «Ինչ գիտես, տղա՛ ջան, տան պատերից դուրս պիտի չգա»։

-Ստացվում է՝ հայաստանցիները կրկին պիտի լռե՞ն, համակերպվե՞ն, որ ՌԴ-ն պատրաստվում է զենքի նոր խմբաքանակ վաճառել Ադրբեջանին։

-Տեսե՛ք, իմ պապը հայկական բանակի սպա է եղել և կռվել է Զանգեզուրում, ապա աքսորվել է, «Բելամոր կանալն» է փորել, ինձ ասում էր՝ «Տղա՛ ջան, ինչ որ քեզ ասում եմ, միայն դու պետք է իմանաս, բայց երբ գնաս դպրոց․․․»։ Ես պիոներ եմ եղել, կոմսոմոլ, գնում-արտասանում էի, բայց գալիս էի տուն ու գիտեի՝ տանը ուրիշ հարցեր պիտի քննարկենք։ Դա կեղծավորություն էր։ Հիմա շարունակվում է այդ կեղծավորությունը։ Երեկ ԱՄՆ-ի Կոնգրեսը միայն մեր հարցը չլուծեց, նաև՝ հրեաների, երբ մեկ միլիարդ դոլարի զենք, զինամթերք, սպառազինություն նվիրեց Իսրայելին։ Ա՛յ, Դուք ասում եք՝ Ադրբեջանին զենք է ծախում, իսկ ես ասում եմ՝ ԱՄՆ-ն դա՛ է ասում՝ «Ես մեկ միլիարդ դոլարի զենք նվիրեցի Իսրայելին, դրանք գերճշգրիտ զենքեր են»։ ԱՄՆ-ն նորից է օրինակ ցույց տալիս՝ «Զե՛նք տուր Հայաստանին»։ Բոլթոնը եկավ ասաց, չէ՞, «Մեզանի՛ց զենք վերցրեք»։

-Ի՞նչ քայլերի պետք է գնա Հայաստանը, երբ իր դաշնակից համարվող պետությունը պատրաստվում է զենքի նոր խմբաքանակ վաճառել Ադրբեջանին։

-Մենք պետք է կեղծավորությանը վերջ տանք և իրերը կոչենք իրենց անունով։ Մենք պետք է դեմարշ հայտարարենք՝ մեր դեսպանատունը, կառավարությունը պետք է դեմարշ հայտարարեն զենքի վաճառքի կապակցությամբ։ Դուք այդ զենքը տալիս եք՝ մեր զինվորներին գնդակահարելու համար, ուրեմն՝ կրկնակի մե՛զ պետք է տաք։ Իշխանությունը պարտավոր է դեմարշ հայտարարել։ Լավ կաներ, որ ընդդիմությունն աներ այդ դեմարշը, իսկ իշխանությունը կոմպրոմիսային, ավելի մեղմ տարբերակով աներ, բայց շիզոֆրենիա է մեր ընդդիմությունում, իհարկե՝ «մեր» բառը չակերտների մեջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան