Կրեմլը թուլացնում է ՀՀ-ն, որ հանձնվենք․ ՌԴ-ի ծրագիրն է՝ աբխազացնել Սյունիքը, ապա՝ ողջ ՀՀ-ն․ Ժիրայր Սեֆիլյան

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ

-ԱԺԲ-ն հոկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել։ Հայտարարում եք, թե առաջիկա ամիսներին կնքվելու են «պետականակործան փաստաթղթեր»։ Ի՞նչ տեղեկություններ ունեք, ի՞նչ է սպասվում։

-Գործող՝ վարչապետի աթոռին հայտնված անձնավորությունը բարձրաձայնել է այդ մասին, որ նա պատրաստ է ստորագրել։ Այսինքն՝ սա գաղտնիք չի։ Մեր տեղեկություններով՝ այս ամսվա երկրորդ կեսից վտանգավոր ժամանակահատվածը սկսվում է։ Մեր հավաքի գլխավոր նպատակը ստորագրումը կանխելը չէ, որովհետև մեծ հաշվով դա հնարավոր չի, որովհետև որևէ ժամանակ կարող ենք զարթնել և տեսնել, որ ստորագրությունը տեղի է ունեցել։ Ավելի շատ մեր գլխավոր նպատակն է՝ խափանել այդ ստորագրության կյանքի կոչելը։ Այն, ինչ պիտի ստորագրվի, դա պիտի մնա թղթի վրա, այդպես էլ պիտի կյանքի չկոչվի։ Այդ նպատակի համար խնդիր է առաջանում գործող իշխանություններից ձերբազատվելու։ Այսինքն՝ բոլորը պետք է հասկանան, որ հոկտեմբերի 1-ից սկսվող մեր պայքարի գլխավոր նպատակն այս համակարգից ձերբազատվելն է՝ հանձին Նիկոլ Փաշինյանի հեռացման։

-Երբ Ձեր ուժը հայտարարում է՝ ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից պիտի դուրս գա ՀՀ-ն և պահանջի, որ ՌԴ-ն այստեղից զորքերը հեռացնի, հակադիր հարց են տալիս․ որտե՞ղ են երաշխիքները, որ ՆԱՏՕ-ն կընդունի ՀՀ-ին կամ ինչո՞ւ եք վստահ, որ ԱՄՆ-ն ՀՀ-ին տալու է ոչ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակցի կարգավիճակ։ Այսինքն՝ ձեր ընդդիմախոսները պնդում են՝ այնքան էլ ակնհայտ չէ, որ Արևմուտքը պատրաստվում է միանգամից դռները բացել ՀՀ-ի առաջ։

-Խնդիրը շատ պարզ է՝ 44-օրյա պատերազմն ապացուցեց, որ ՌԴ-ն ոչ միայն մեր դաշնակիցը չէ, այլ մեր թշնամու բարեկամն է՝ չասելու համար մեր թշնամին է։ Ես Կրեմլի մասին կասեի՝ մեր թշնամին է։ Այս կարծիքին է մեծամասնությունը, այս ուղիով շարունակելն անհնար է, հետևաբար՝ պետք է այլընտրանք գտնվի։ Ո՞րն է այդ այլընտրանքը․ այստեղ այդ հռետորական հարցն է գալիս՝ արդյո՞ք երբ դաշնակից գտնենք, նրանք մեզ պետք է տեր կանգնեն, օգնեն, որ չհոշոտվենք և այլն։ Ուրիշ ճար մենք չունենք, բացի նրանից, որ իսկական քայլեր անենք՝ դաշնակից ձեռք բերելու։ Եթե Արևմուտքը չմիջամտեր, Սյունիքը հոշոտելու էին թուրքերը՝ ռուսների հովանավորությամբ, Հայաստանից 10․000 քառակուսի կիլոմետր հազիվ է մնալու, բոլորը հասկանում են դա։

Շարունակե՞նք այս ընթացքը, բնականաբար՝ ոչ։ Եթե այսօր մենք մեր սխալը չուղղենք, ինչպես մեր Արցախը «աբխազացվեց», այսօր ՌԴ-ն առաջին քայլով պատրաստվում է «աբխազացնել» Սյունիքը, հետո՝ ողջ ՀՀ-ն։ Այս ծրագիրն անում են իրենք՝ մեզ հնարավորինս թուլացնելու, որ հանձնվենք՝ ասելով, որ պետություն պահելու ռեսուրս այլևս չունենք, բացի նրանից, որ պետք է մուտք գործենք «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետություն։

-Իսկապե՞ս այդպիսի վտանգ եք տեսնում, պարո՛ն Սեֆիլյան։

-Դա իրենց ծրագիրն է, անշուշտ այդ վտանգը կա։ Սակայն մենք՝ հայերս, պիտի դիմադրենք դրան՝ գործող իշխանությունից որևէ բան չսպասելով։ ՌԴ-ին ենթակա քաղաքական շրջանակներից պիտի որևէ բան չսպասենք։ Կրեմլի ստրուկ քոչարյաններից, սերժերից որևէ բան պետք չէ սպասել, սիրելի՛ ժողովուրդ, պիտի սպասեք այն քաղաքական շրջանակներից, որոնք անկախ են օտարի ազդեցությունից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան