Ինչ հատուցում է տրվել պատերազմից տուժածներին. «1000 դրամների» օրենքի ընդունումից 5 տարի անց. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

44-օրյա պատերազմից անցել է մոտ մեկ տարի, այս ընթացքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում է տրամադրել 3․902 շահառուի: Նրանց թվում են զոհված, անհետ կորած և հաշմանդամություն ունեցող զինծառայողներն ու նրանց ընտանիքները:

Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի խոսքով՝ նրանք, ովքեր դեռ հատուցում չեն ստացել, օգտվում են «Կամուրջ» ծրագրից: Այս ծրագիրն իրականացվել է վեց ամիս՝ 2021 թվականի հունվարից մինչև հունիս, ապա երկարաձգվել ևս երեք ամսով:

Վարուժան Ավետիքյանը պարզաբանում է՝ ծրագրից օգտվում են վիրավորում ստացածները, որոնք պետք է ստանային հաշմանդամության կարգ, բայց դեռ չեն հասցրել, որոհետև դրա համար նախ պետք է բուժում անցնեն, ինչից  հետո կորոշվի առողջությանը հասցված վնասի տոկոսը, այնուհետև՝ հաշմանդամության կարգը։ Ծրագրից օգտվում են նաև անհետ բացակայողները, սակայն դրա համար պետք է դատարանի վճռով կարգավիճակ ստանան։

Այս պահին Հիմնադրամի շահառուների թիվը 4․392-ն է: Նրանցից 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Այս դեպքերով 20 տարի շարունակ Հիմնադրամը պետք է անխափան իրականացնի փոխհատուցումներ:

Նշենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցները գոյանում են ոչ միայն Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, այլ նաև կամավոր նվիրատվություններից:

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքը, որը հանրությանը հայտնի է որպես «1000 դրամների» օրենք, ընդունվել է 2017 թվականին: Այն ժամանակ  ընդդիմությունն ու քաղհասարակությունը սկզբունքային անհամաձայնություն ունեին նախագծի ընդունման հետ կապված: Նախագիծն այն ժամանակվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրված «ազգ-բանակ» հայեցակարգի բաղադրիչներից էր:

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանը մինչ օրս էլ կարծում է, որ այդ հայեցակարգի մաս կազմող ծրագրերը բավարար քննարկում չեն անցել:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող վճարումների դրույքաչափերն էականորեն բարձրացվեցին 44-օրյա պատերազմից հետո: Եթե օրենքի ընդունման ժամանակ այն խիստ քննադատվում էր և շատերը դեմ էին, որ իրենց աշխատավարձերից պահվեն 1000-ական դրամներ, ապա սեպտեմբերի 27-ից հետո պարտադիր պահվող վճարումների դրույքաչափերի բարձրացումը չարժանացավ որևէ ընդվզման: Էդգար Խաչատրյանի համոզմամբ՝ զոհված զինծառայողներին փոխհատուցում տրամադրելը պետության խնդիրն է:

Այս ընթացքում Հիմնադրամը հավաքագրել է ավելի քան 56 միլիարդ դրամ, որից մոտ 46 միլիարդը պարտադիր վճարումներն են, իսկ 10 միլիարդը՝ նվիրաբերությւոնները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անուշ Սարգսյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: