Իշխանությունն անընդհատ արդարացնում է Ադրբեջանի գործողությունները. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Անհասկանալի է, թե ինչ իրավակարգավորմամբ կամ ինչ պայմանավորվածության հիմնա վրա է ադրբեջանական զինուժը հսկողություն իրականացնում Գորիս – Կապան ավտոճանապարհի վրա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Գորիս – Կապան ճանապարհահատվածը անվտանգ չէ, օրերս ականատես եղանք, որ երկու քաղաքացի հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության տակ, ինչպես ԱԱԾ-ն հաղորդեց՝ մոլորվել և շեղվել էին ճանապարհից և բանակցություններից հետո միայն վերադարձվեցին:

«Անհասկանալի է, թե ինչու են իշխանության ներկայացուցիչները վկայակոչում այն քարտեզները, որոնց հիման վրա այդ տարածքները ադրբեջանական են և ինչու չեն վկայակոչվում և կիրառության մեջ դրվում այն քարտեզները, որոնց հիման վրա դրանք մեր տարածքներն են: Ես չեմ հասկանում, թե ինչու է ՀՀ իշխանությունը սպասարկում ադրբեջանական շահը և անընդհատ արդարացնում Ադրբեջանի գործողությունները»,- նշեց Թովմասյանը:

Պատգամավորը հավելեց, որ երբ Գորիս – Կապան ճանապարհը փակվել է, որպես ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, նամակներ է ուղարկել մարդու իրավունքներով զբաղվող մի շարք կառույցների և աջակցություն խնդրել. «Սակայն ՀՀ վարչապետը և իշխանական ներկայացուցիչները ամբիոնից հայտարարում են, որ այդ տարածքն ադրբեջանական է: Հետևաբար մեր նամակներն ու դիմումները դառնում են անիմաստ և առոչինչ: Սա խիստ մտահոգիչ իրավիճակ է: Այս ճակատագրական սխալները մենք չենք կարող շտկել նույնիսկ տարիներ հետո»:

Թովմասյանի դիտարկմամբ՝ ԱԱԾ-ի հայտարարությունը, թե ՀՀ քաղաքացիները մոլորվել էին, անհեթեթ է. «Քեզ պետք է կանգնեցնեն, առևանգեն: Ծաղրել մի ողջ հանրության և ասել մոլորվել են, սա ամենալավ լուծումը չէր: ԱԱԾ-ն պարտավոր է մեր անվտանգությունն ապահովել, այլ ոչ թե ադրբեջանական զինուժի գործողություններն արդարացնել»:

Մանրամասները՝ տեսանյութում: