Որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայում արդյունք չեն տվել
Հասարակություն
22.09.2021 | 22:36Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Որոնումներն արդյունք չեն տվել՝ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել, տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1668 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։