Վրաստանից մի խումբ լրագրողներ ու փորձագետներ այցելել են Արցախի գրավյալ տարածքներ․ կլինեն նաև հայկական Շուշիում

Լուրեր

11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատ-առով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Բոլորը

Վրաստանից մի խումբ լրագրողներ, բլոգերներ ու փորձագետներ այցելել են Արցախի գրավյալ տարածքներ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրանք արդեն եղել են Հադրութի շրջանի Հորադիս գյուղում, ծանոթացել ականազերծման աշխատանքներին։

Նախօրեին էլ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է վրացական պատվիրակության անդամներին և այդ մասին գրառում կատարել թվիթերյան իր միկրոբլոգում։

«Ուրախ էի հանդիպել հարևան Վրաստանից լրագրողների, բլոգերների, գիտնականների հետ։ Կայացավ կարծիքների անկեղծ ու լայն փոխանակում  տարածաշրջանային հարցերով։ Վրացի ընկերները կայցելեն «Արևելյան Զանգեզուր»  և «Ղարաբաղի տնտեսական գոտիներ», հատկապես՝ Շուշի ու Աղդամ»,- գրել է Հաջիևը։

Նշենք, որ վրացական պատվիրականության այցը կազմակերպել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունը՝ SOCAR-ի տեղի ներակայացուցչության աջակցությամբ։ Այս մասին հաղորդել էր Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատունը՝ նշելով, որ վրացական պատվիրակությունը բաղկացած է լրագրողներից, փորձագետներից ու հեղինակավոր հասարակական գործիչներից։ Դեսպանատունը նաև տեղեկացրել էր, որ պատվիրակության անդամները Բաքու և Գանձակ այցելելուց զատ՝ կլինեն նաև Արցախի գրավյալ տարածքներում՝ Ակնայում, Վարանդայում, Ջրականում, ինչպես նաև Շուշիում։

Էմմա Չոբանյան