Բաքվում ավարտվել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի «Երեք եղբայր 2021» զորավարժությունները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ անցկացված «Երեք եղբայր 2021» միջազգային զորավարժությունների փակման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի ՊՆ-ին։

Նշվում է, որ Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը շնորհավորել է զինծառայողներին՝ նշելով, որ զորավարժությունների մասնակիցները բարձր վարպետություն են ցուցաբերել։

«Համոզված եմ, որ զորավարժությունների ընթացքում դուք հնարավորություն ստացաք ոչ միայն բարելավել ձեր հմտությունները, այլև փոխանակվել գաղափարներով ու փորձով՝ բավական օգտակար պրոֆեսիոնալ գործունեության համար։ Համատեղ զորավարժությունները հանդիսանում են մեր ժողովուրդների ընկերության, մեր երկրների միջև սերտ համագործակցության օրինակ»,- ասել է Միրզոևը։

Թուրքիայի ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի հրամանատար Օմեր Էրբաքանն էլ հայտարարել է, որ երեք երկրների հատուկ ուժերի համագործակցությունը, կրթական ոլորտում միջոցառումները շարունակվելու են։

Պակիստանի ԶՈՒ անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության ղեկավար գեներալ-մայոր Մումթազ Հուսեյնն իր հերթին ասել է, որ զորավարժությունների նպատակին հասել են, դրանք նպաստել են բոլոր մասնակիցների պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացմանը։

Հավելենք, որ նախօրեին էլ Նախիջևանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական «Անխախտ եղբայրություն 2021» զորավարժությունները։

Էմմա Չոբանյան