Բանակցողին չենք թողնելու` ինչ ուզի բանակցի. Սասուն Միքայելյանը` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Եթե հույս եք դրել Քոչարյանի վրա, խնդրեմ, գնացեք: Բա ո՞ւր էր Քոչարյանն էն ժամանակ, չէին պատկերացնում՝ ինչ է կատարվո՞ւմ: Քոչարյանի ժամանակ ալան – թալանն ինչի՞ հետ էր կապված: Եթե թշնամին միլիարդներով, նոր սպառազինությամբ զինվում էր, մենք ի՞նչ էինք անում, երկիրն էինք թալանո՞ւմ, դա՞ էր մեր հակակշիռը զինվող Ադրբեջանին»,- այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Թուրքիան և Ադրբեջանը սկսել են առավել ակտիվորեն խոսել «Զանգեզուրի միջանցք» տրամադրելու մասին և հարցին՝ հնարավո՞ր է ժողովրդի թիկունքում որևէ պայմանավորվածություն կայանա, Միքայելյանը պատասխանեց. «Վարչապետն անձամբ նշել է, որ նման բան չկա: Մենք պետք է պինդ լինենք, ամուլ լինենք: Ես իմ կառույցի հետ ամեն բան անում եմ, որ հզորանա մեր պետությունը, մեր կառավարությունն էլ իր թիկունքում ուժ զգա, մենք բանակի կողքին ենք եղել ու միշտ կլինենք: Բանակը պետք է հզորանա, որովհետև աշխարհում միշտ ուժեղի հետ են հաշվի նստում»:

«Գերտերությունների վերադասավորում է տեղի ունենում աշխարհում, մենք ոտնատակ կընկնենք, եթե մի քիչ խելոք չլինենք: Եթե այսօր հզոր չենք, գնում ենք խաղաղության ճանապարհով, բանակցային փուլ է ընթանում, չպետք է խանգարենք, բայց նաև պիտի թույլ չտանք՝ բանակցողն ինչ ուզի, իր ուզած ձևով բանակցի, ով ուզում է լինի»,- ընդգծեց ԵԿՄ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում: