Ներկայիս փորձություններից, վստահ եմ, դուրս ենք գալու ավելի ուժեղացած. Արթուր Դավթյան

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել՝ նշելով, որ այսօր մեր ժողովրդի ամենաթանկ ու նվիրական օրն է՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մեր ժողովրդի ամենաթանկ ու նվիրական օրն է՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձը:

Օր, որ ամբողջացնում է մեր պատմական կենսատարածքում ազատ, անկախ ապրելու, պետականություն ունենալու մեր ժողովրդի բազմադարյա իղձերը, և որը սրբագործված է այդ նվիրական երազանքի կերտման համար իրենց կյանքը զոհաբերած մեր լավագույն զավակների արյամբ:

Անկախ պետականության՝ իբրև մեր ազգի գոյապահպանության միակ բանաձևի և բարձրագույն արժեքի խորքային գիտակցումով, մեր սուրբ նահատակների անձնազոհության դիմաց հավերժ ու անդավաճան պարտքի զգացումով, ամենօրյա տքնաջան աշխատանքով, փոխադարձ չարությունն ու ատելությունը միմյանց հանդեպ հարգանքի ու հոգատարության փոխակերպելով պետք է ամոքենք մեր վերքերը, նորոգենք մեր տունը և վերահաստատենք այս հողի վրա ապրելու, զարգանալու և հարատևելու մեր իրավունքն ու վճռականությունը, և չկա այլընտրանք:

Հազարամյա մեր պատմության ընթացքում ստիպված ենք եղել անընդհատ հաղթահարել փորձություններ, վերջին ճիգով լինելիության օգտին լուծել գոյութենական բարդագույն խնդիրներ։ Դրանք ավելի են ամրապնդել մեր կենսասիրությունը, մեր պատմական ժառանգությունն ու գենետիկ հիշողությունը, ինքնությունն ու ազգային ինքնատիպությունը պահպանելու, ազատության ու անկախության, հզոր պետության մեր ձգտումներին հասնելու վճռականությունը։

Ներկայիս փորձություններից, վստահ եմ, դուրս ենք գալու ավելի ուժեղացած, իբրև ազգ՝ առավել իմաստնացած, յուրաքանչյուրիս անհատական ու անհատույց ներդրմամբ պետության ու պետականության անդադրում շենացումն ու հզորացումն իբրև իրագործվող համազգային տեսիլ որդեգրելով և մեր կենսակերպը դրանով պայմանավորելով, ազգային միասնությանը նոր իմաստ ու նոր բովանդակություն հաղորդելով։

Ես հավատում եմ մեր հավաքական ուժին, և այլընտրանք չունեցող այս նպատակներին հասնելու համար անհնարին թվացողը պետք է դարձնենք հնարավոր՝ առաջին հերթին խոհեմաբար ու սառնասրտորեն առավելագույն ջանք գործադրելով ներքին անվտանգության կայունացման համար: Ներպետական ու ներհասարակական համակեցությունը, համերաշխությունը պահանջում են մեր քաղաքացիական պարտքի հստակ գիտակցում, իրավունքների չչարաշահում, իրավահպատակ և օրինապաշտ վարքագիծ, հավատ ու վստահություն պետական, ազգային ինստիտուտների հանդեպ:

Ուստի, շնորհավոր մեր Անկախության 30-ամյակը:

Երիցս փա՛ռք ու խոնարհում այսօրվա և մեր հայրենիքի անկախության գալիք օրերի համար իրենց կյանքը նվիրաբերելով ապրելու, ուղղվելու և հզոր երկիր կառուցելու պատգամ հղած մեր սուրբ նահատակներին»,- ասված է դատախազի ուղերձում: