Ալիևի խոստացած «լավ կյանքը» հետաձգվում է․ պատերազմից հետո Ադրբեջանում թանկացումների շքերթը շարունակվում է

Լուրեր

29.06.2026 | 14:25
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը միջազգային ներդրողներին ներկայացրել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները
29.06.2026 | 14:16
«Դադարեցրե՛ք դա»․ Օրբելյանի և Սեդա Սաֆարյանի վեճից հետո փաստաբանին նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:07
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար
29.06.2026 | 13:59
Ընդդիմադիր 3 ուժերին պաշտպանության տակ էին առել Պուտինը և ՌԴ այլ պաշտոնյաներ․ Սեդա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:54
Հրդեհ Կապուտանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
29.06.2026 | 13:45
Կայա Կալլասն ու ԵՄ պաշտոնյաները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Թուրքիա են մեկնում
29.06.2026 | 13:37
Ինչո՞ւ եք 4 օր անց արձագանքել ժամը 20-ից հետո ընթացող քվեարկություններին․ ՍԴ դատավորը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:28
Հայ ընտրողները վերահաստատեցին իրենց աջակցությունը ռուսական հարկադրանքը նվազեցնելուն ու Եվրոպայի հետ կապերը խորացնելուն․ Գերմանիայի ԱԳ նախարար
29.06.2026 | 13:20
Ամուսնալուծված, երեխա ունեցող արցախցիներից ովքեր կարող են դիմել բնակապահովման ծրագրին. մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:12
Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար
29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում վերջին օրերին քննարկման, դժգոհությունների ու մտահոգությունների հիմնական թեման երկրում նոր թանկացումներն են։ Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «լավ կյանքի» խոստումները շարունակվում են անկատար մնալ ու բնակիչների շրջանում գնալով ավելանում են սոցիալական դժգոհությունները։

Տարեսկզբից Ադրբեջանի բնակիչներն ականատեսն են լինում միայն թանկացումների։ 2021-ի առաջին օրերը նշանավորվեցին բենզինի ու դիզվառելիքի գների բարձրացմամբ։ Փետրվարի 1-ից Ադրբեջանում կրկնապատկվել է ջրի սակագինը։ Հուլիսի 1-ից էլ թանկացել են բնական գազն ու էլեկտրաէներգիան։ Բնական գազը թանկացել է գրեթե կրկնակի։ Մինչ այս Ադրբեջանում բնակչության կողմից օգտագործվող բնական գազի երկու սակագին է եղել․ տարեկան մինչև 2200 խորանարդ մետր գազն արժեր 0․1 մանաթ (մոտ $0․06)՝ մեկ խորանարդ մետրի դիմաց, իսկ այս սահմանաչափից ավելին՝ 0․2 մանաթ (մոտ $0.12)։ Այժմ 0․1 մանաթ սակագինը գործում է միայն մինչև տարեկան 1200 խորանարդ մետրի դեպքում։ Մինչև 2500 խորանարդ մետրը գերազանցելու դեպքում էլ կապույտ վառելիքի գինը հավասար է 0․2 մանաթի (մոտ $0.12), իսկ դրանից բարձր՝ 0.25 մանաթի (մոտ $0.15)։ Էլեկտրաէներգիան էլ հաշվարկվում է օրվա ժամերով։

Հիմա էլ սեպտեմբերի 15-ից Ադրբեջանում թանկացել է պրեմիում դասի ԱԻ-95 ու ԱԻ-98 տեսակի բենզինը։ Այսպիսով, ԱԻ-95 տեսակի գինը 1․45 մանաթից բարձրացել է 1․60 մանաթի, ԱԻ-98 տեսակի բենզինի գինը՝ 1․60-ից 1․90-ի։ Ի դեպ, ԱԻ-95 տեսակի բենզինը վերջին անգամ թանկացել էր այս տարվա հունիսի 2-ին։

Պաշտոնյաներն իրենց հայտարարություններում նշում են, որ այս տեսակի բենզինը ներկրվում է, այդ պատճառով էլ գինը չի կարգավորվում Սակագնային խորհրդի կողմից։ Սակայն անկախ փորձագետները դրա հետ համաձայն չեն ու գտնում են, որ ներմուծվող բենզինի թանկացումը կապված է մենաշնորհի հետ։
Meydan TV-իի փոխանցմամբ՝ մասնավորապես, պատգամավոր Վահիդ Ահմեդովն ասել է, որ պետական նավթագազային SOCAR ընկերության պարզաբանումը բենզինի թանկացումների հետ կապված համոզիչ չի թվում։

«Ամեն անգամ նրանք ասում են, որ բենզինը թանկանում է, որ քանի որ չի արտադրվում Ադրբեջանում, այլ ներկրվում է դրսից։ Տարեց տարի նույն բանը։ Բայց չէ, որ Ադրբեջանը նավթային երկիր է»,-ասել է պատգամավորը՝նշելով, որ թանկացումները կազդեն բոլոր ոլորտների վրա, այդ թվում՝ սննդամթերքի։

«Դա բացասաբար կազդի մարդկանց կենսամակարդակի վրա։ Իրավիճակը շատ լուրջ է։ Ապրանքը, որը հիմա գնում ես խանութից 5 մանաթով, հաջորդ շաբաթ կարժենա ավելի թանկ։ Գների կտրուկ աճի ֆոնին մարդկանց ֆինանսական վիճակը գնալով վատթարանում է»,- ասել է Ահմեդովը։

Բեզինին հաջորդեց արդեն հացի գնի թանկացումը։ Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, հացը, որը նախկինում վաճառվում էր 45 կոպեկ, այժմ արժե 60 կոպեկ։ Նշվում է նաև, որ հացից բացի թանկացել են շաքարի փոշին, կաթը, սուրճը, մակարոնեղենը։ Գնորդները լրատվամիջոցին, հայտնել են, որ օրինակ՝ սուրճը թանկացել է 15 տոկոսով։

Գնորդներից մեկն էլ ասել է, որ Ադրբեջանում սննդամթերքի գները բարձրանում են ամեն ամիս, երբեմն էլ ՝ նաև ամեն շաբաթ։

Ադրբեջանի Վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով՝ սպառողական գները երկրում 2021թ-ի հունվար-օգոստոս ամիսներին աճել են 4․8 տոկոսով՝2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Անկախ տնտեսագետներն էլ կարծում են իրականում գնաճը երկնիշ է։

Ադրբեջանում թանկացումներին բավական ուշագրավ կերպով էլ արձագանքել ու բնակիչների դժգոհություններին պատասխաել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Թաիր Ռզաևը՝ նշելով, որ եթե ինտեգրվում են համաշխարհային հանրությանն ու միանում տարբեր կոնվենցիաների, ապա գների բարձրացումը բնական է։

«Մենք պետք է համընթաց գնանք աշխարհի հետ՝գները սահմանելով համաշխարհային չափորոշիչներին համապատասխան»,- ասել է պատգամավորը։

Էմմա Չոբանյան